https://armeniasputnik.am/20220226/turqiajum-evs-mek-hunakan-ekeghecum-patmakan-mzkit-en-bacel-39143571.html
Թուրքիայում «պատմական մզկիթ» են բացել ևս մեկ հունական եկեղեցում
Թուրքիայում «պատմական մզկիթ» են բացել ևս մեկ հունական եկեղեցում
Ադրիանապոլիս (աղավաղված անվանումը՝ Էդիրնե) քաղաքում մզկիթ են «վերականգնել», որը մինչև 16-րդ դարը հունական վանք է եղել։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T16:23+0400
2022-02-26T16:23+0400
2022-02-26T16:34+0400
եկեղեցի
թուրքիա
հունաստան
մզկիթ
հայ առաքելական եկեղեցի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1824/85/18248579_0:68:1300:799_1920x0_80_0_0_4e8ddd55a78f3208edca482533f9304d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները հերթական մզկիթն են բացել Էդիրնե քաղաքի միջնադարյան հունական տաճարում, նշում է Jihad Watch պարբերականը։ Այս առնչությամբ Թուրքիայի կրոնական գործերի վարչության(դիյանեթ) կայքում նշվում է, որ 56 տարի անց մզկիթը կրկին կարող է ընդունել հավատացյալներին:Դրա պատմությունը բավականին յուրօրինակ ձևով է նկարագրվում․ ասվում է, որ այդ «պատմական մզկիթը» «մզկիթի է վերածվել», երբ սուլթան Մեհմեդը գրավել է Էդիրնեն, բայց հետագայում, մի քանի երկրաշարժերից հետո, բարձիթողի վիճակում է հայտնվել(էդիրնեն Ադրիանապոլիս քաղաքի աղճատված անունն է)։Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես կարող է մզկիթը «պատմական» լինել, եթե նախկինում այդ շինությունը ինչ-որ այլ բան է եղել (թե ինչ է եղել, նույնպես չի նշվում)։Դիյանեթի կայքում կարելի է տեսնել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կանգնած տաճարի ֆոնին, որի տեսքը ոչ մի ընդհանուր բան չունի մահմեդական ճարտարապետության հետ և անմիջապես մատնում է շինության ծագումը:Հիշատակելով Էդիրների վանքը` Միխանեցիդիսը հիշեցրել է նաև ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող մի շարք վանքերի վիճակի մասին։ Մեկ հոդվածում անհնար է պատմել դրանց մասին, քանի որ Օսմանյան Թուրքիայում մինչև 1915 թվականը միայն հայկական վանքերի թիվը հասել է 2 540-ի (եթե հաշվենք նաև հունական և ասորական վանքերը, այս թիվը 2-3 անգամ աճում է)։Կալիֆոռնիայում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեին նման հայկական եկեղեցի է բացվելՄիխանեցիդիսը մասնավորապես հիշեցնում է Վան քաղաքի Հոգյաց վանքի մասին․ վանքից ընդամենը մի քանի պատ է կանգուն մնացել, որոնք հիմա օգտագործվում են որպես փարախ (եթե այդ եկեղեցին էլ «պատմական մզկիթ» է եղել, անհասկանալի է, թե ինչպես են մուսուլմանները համարձակվում անասուն պահել այնտեղ,– խմբ․)։7-րդ դարի ասորական Մոր-Ադդայ (Սուրբ Թադևոս) եկեղեցին՝ Իդիլ քաղաքում (պատմական անվանումը՝ Բեթ-Զաբդայ, Սիրիայի հետ ներկայիս սահմանի մոտակայքում), ներկայում օգտագործվում է որպես ամբար։ Տեղացի ասորիները, որոնք այստեղ բնակություն են հաստատել 1915-23թթ․-ի ցեղասպանությունից հետո, ստիպված էին լքել քաղաքն ու շրջակա գյուղերը՝ Քրդական աշխատանքային կուսակցության դեմ թուրքական բանակի գործողությունների պատճառով։Մալաթիայի հայկական եկեղեցին 1915-ից հետո առաջին անգամ բացվել է ժամերգությունների համարԻնչ վերաբերում է հունական եկեղեցիներին, ապա մզկիթի վերածված միայն Սուրբ Սոֆիայի վանքերը ժամանակակից Թուրքիայում առնվազն ինն են։ Պրոգրեսիվ թուրք պատմաբան Էրսոյ Սոյդանը այդ և այլ վանքերի մասին տվյալները հավաքագրել է իր «Թուրքիայի վանքերն ու մենաստանները» գրքում։
թուրքիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1824/85/18248579_72:0:1228:867_1920x0_80_0_0_e515901b712f04f71b6491fff13c842c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եկեղեցի, թուրքիա, հունաստան, մզկիթ, հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի, թուրքիա, հունաստան, մզկիթ, հայ առաքելական եկեղեցի
Թուրքիայում «պատմական մզկիթ» են բացել ևս մեկ հունական եկեղեցում
16:23 26.02.2022 (Թարմացված է: 16:34 26.02.2022) Ադրիանապոլիս (աղավաղված անվանումը՝ Էդիրնե) քաղաքում մզկիթ են «վերականգնել», որը մինչև 16-րդ դարը հունական վանք է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները հերթական մզկիթն են բացել Էդիրնե քաղաքի միջնադարյան հունական տաճարում, նշում է
Jihad Watch պարբերականը։ Այս առնչությամբ Թուրքիայի կրոնական գործերի վարչության(դիյանեթ) կայքում նշվում է, որ 56 տարի անց մզկիթը կրկին կարող է ընդունել հավատացյալներին:
Դրա պատմությունը բավականին յուրօրինակ ձևով է նկարագրվում․ ասվում է, որ այդ «պատմական մզկիթը» «մզկիթի է վերածվել», երբ սուլթան Մեհմեդը գրավել է Էդիրնեն, բայց հետագայում, մի քանի երկրաշարժերից հետո, բարձիթողի վիճակում է հայտնվել(էդիրնեն Ադրիանապոլիս քաղաքի աղճատված անունն է)։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես կարող է մզկիթը «պատմական» լինել, եթե նախկինում այդ շինությունը ինչ-որ այլ բան է եղել (թե ինչ է եղել, նույնպես չի նշվում)։
Դիյանեթի կայքում կարելի է տեսնել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կանգնած տաճարի ֆոնին, որի տեսքը ոչ մի ընդհանուր բան չունի մահմեդական ճարտարապետության հետ և անմիջապես մատնում է շինության ծագումը:
Jihad Watch-ում տպագրված հոդվածի հեղինակը պատմաբան Վասիլիոս Միխանեցիդիսն է՝ Աթենքի համալսարանի պրոֆեսոր, Օսմանյան և Քեմալական Թուրքիայում հույների, հայերի և ասորիների ցեղասպանության մասին մի շարք գրքերի հեղինակ (Միխանեցիդիսն այն սակավաթիվ պատմաբաններից է, որը հետևողականորեն ուսումնասիրում է Թուրքիայում բոլոր քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը):
Հիշատակելով Էդիրների վանքը` Միխանեցիդիսը հիշեցրել է նաև ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող մի շարք վանքերի վիճակի մասին։ Մեկ հոդվածում անհնար է պատմել դրանց մասին, քանի որ Օսմանյան Թուրքիայում մինչև 1915 թվականը միայն հայկական վանքերի թիվը հասել է 2 540-ի (եթե հաշվենք նաև հունական և ասորական վանքերը, այս թիվը 2-3 անգամ աճում է)։
Միխանեցիդիսը մասնավորապես հիշեցնում է Վան քաղաքի Հոգյաց վանքի մասին․ վանքից ընդամենը մի քանի պատ է կանգուն մնացել, որոնք հիմա օգտագործվում են որպես փարախ (եթե այդ եկեղեցին էլ «պատմական մզկիթ» է եղել, անհասկանալի է, թե ինչպես են մուսուլմանները համարձակվում անասուն պահել այնտեղ,– խմբ․)։
Վանի շրջակայքում «հայերի ոսկին» որոնողների ձեռքով գրեթե լիովին քանդված է նաև Սուրբ Բարդուղիմեոսի վանքը։ Նախկինում վանքի շենքում ոստիկանատունն էր տեղակայված, հետագայում այն լքվեց և փոխանցվեց մշակույթի նախարարությանը, որը որևէ վերականգնում չի կատարել։
7-րդ դարի ասորական Մոր-Ադդայ (Սուրբ Թադևոս) եկեղեցին՝ Իդիլ քաղաքում (պատմական անվանումը՝ Բեթ-Զաբդայ, Սիրիայի հետ ներկայիս սահմանի մոտակայքում), ներկայում օգտագործվում է որպես ամբար։ Տեղացի ասորիները, որոնք այստեղ բնակություն են հաստատել 1915-23թթ․-ի ցեղասպանությունից հետո, ստիպված էին լքել քաղաքն ու շրջակա գյուղերը՝ Քրդական աշխատանքային կուսակցության դեմ թուրքական բանակի գործողությունների պատճառով։
Ինչ վերաբերում է հունական եկեղեցիներին, ապա մզկիթի վերածված միայն Սուրբ Սոֆիայի վանքերը ժամանակակից Թուրքիայում առնվազն ինն են։ Պրոգրեսիվ թուրք պատմաբան Էրսոյ Սոյդանը այդ և այլ վանքերի մասին տվյալները հավաքագրել է իր «Թուրքիայի վանքերն ու մենաստանները» գրքում։