00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուսական ինտերնետ դոմենների խաթարման դեպքում կտուժեն նաև հայաստանյան օգտատերերը. Սաղյան

«Ինտերնետ կապի խափանման դեպքում ՀՀ–ն ունի այլընտրանքային ուղիներ»․ Գրիգոր Սահիյան
Բաժանորդագրվել
Եթե օտարերկրյա ինտերնետային օպերատորները պատժամիջոցներ կիրառեն ռուսական ծառայությունների նկատմամբ, դա ինչպես կարող է ազդել հայաստանյան օգտատերի վրա։ Այս մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։
Ինտերնետ կապի դեպքում շատ բարդ ծրագրային ապահովում է իրականացվում, և եթե Ռուսաստանի դեմ կիրառվեն տվյալ ոլորտին առնչվող պատժամիջոցներ, ապա անկասկած օգտատերերը կկանգնեն դժվարությունների առջև, կտուժեն նաև ռուսական դոմեններից օգտվող հայաստանցիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով պատժամիջոցներից, ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` ընդգծելով, որ ինտերնետային մալուխներից մեկը Հայաստան է գալիս ՌԴ–ից։

«Հայտնի է, որ օրինակ «կետ ռու» (.ru) դոմենը տրվել է Ռուսաստանին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում գրանցված ընկերության կողմից, որը կարող է անտեսանելի դարձնել ամբողջ «կետ ռու» տիրույթը, ինչը կազդի նաև հայաստանյան շատ օգտատերերի վրա, քանզի նրանք հասցեներ ունեն հենց այդ դոմենի տակ։ Կամ եթե անջատվեն Ամստերդամում գրանցված ռուսական IP հասցեները, ապա պատժամիջոցների դեպքում դրանք կդառնան անօգտագործելի: Կան նաև այս կամ այն կայքին միանալու SSL սերտիֆիկատներ, որոնք նույնպես տրվում են արտասահմանյան ընկերությունների կողմից և եթե դրանք չեղարկվեն, ապա այդ դեպքում օրինակ «com», «org», «net» կայքերում ռուսական հասցեները կդառնան անհավաստի»,– ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը:

Այդուհանդերձ, Սաղյանի պնդմամբ, «Ռոստելեկոմը» կարող է օգտվել VPN համակարգից և կապ ապահովել Չինաստանից, սակայն այդ դեպքում Ռուսաստանի ներսում ամեն ինչ կաշխատի, մինչդեռ միջազգային կապի հետ կապված կառաջանան մեծ խնդիրներ։ Ըստ նրա` ռուսական ինտերնետը կազմում է ամբողջ աշխարհի ինտերնետ ցանցի մի քանի տոկոսը, ու թեև Ռուսաստանը չի մտնում աշխարհի հզորագույն օպերատորների տասնյակի մեջ, բայցևայնպես իր համար ստեղծում է ստորջրյա տարածքներով անցնող այլընտրանքային մայրուղիներ։
«Եթե Նովոռոսիյսկով ու Սոչիով անցնող ինտերնետային մալուխը չգործի, ապա Հայաստանի համար կան այլընտրանքային տարբերակներ։ Մենք ունենք ինտերնետ միացում Վրաստանի միջոցով դեպի Փոթի և այնտեղից էլ սև ծովի հատակով անցնող մալուխով դեպի Վառնա։ Կա նաև մալուխ, որի միջոցով Մեղրիից հնարավոր է միանալ Իրանին և այնտեղից էլ Միջին Արևելքին, սակայն դա պահեստային ճանապարհն է, որն այս պահին չի օգտագործվում, որովհետև նպատակահարմար չէ, քանի որ դրանով Եվրոպային միանալու ճանապարհն անհամեմատ երկար է»,– ասաց Սաղյանը։
Նրա կարծիքով` խնդիրն ի վերջո միայն օպտիկամանրաթելային մալուխի հետ կապված չէ, այն իր մեջ պարունակում է բազմաթիվ միջուկներ, հետևաբար պարտադիր չէ մտնել Ռուսաստան և այնտեղից անցնել երրորդ երկիր, կարելի է նաև վարձակալել միջուկն ու, շրջանցելով Ռուսաստանը, ուղիղ կապ հաստատել Եվրոպայի հետ։
ԵԱՏՄ-ում ինտերնետի միջոցով գնումներ կատարելն ավելի հարմար կդառնա․ 2022թ-ի բարեփոխումները
Նշենք, որ ՌԴ ինտերնետ-օմբուդսման Դմիտրի Մարինիչևի հայտարարության համաձայն` կա հավանականություն, որ օտարերկրյա ինտերնետ հսկաները կարող են պատժամիջոցներ կիրառել ռուսական ծառայությունների նկատմամբ ընթացիկ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին, ինչը կհարուցի որոշակի սահմանափակումներ նրանց աշխատանքում` հանգեցնելով նրան, որ օգտատերերը սովորական ծառայությունների հետ աշխատելիս կբախվեն տարբեր սահմանափակումների և դժվարությունների։
Այդուհանդերձ Դմիտրի Մարինիչևն ընդգծել է, որ ինտերնետի գլոբալ անջատման մասին դեռ խոսք չկա։
Լրահոս
0