Ինչպես կազդի Հայաստանի վրա SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատումը. մեկնաբանում է Արամյանը

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Վարդան Արամյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարդան Արամյանը կարծում է, որ Ռուսաստանը նախապես հաշվի առել է այս պատժամիջոցի հնարավոր կիրառումն ու դրա հետևանքները` միաժամանակ նաև այլընտրանքային ուղիներ մշակելով։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Համաշխարհային միջբանկային SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հնարավոր ազդեցությունները Հայաստանի վրա, ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
Նրա խոսքով` հայկական բանկային համակարգը չի գտնվում որևիցե սանկցիայի ու սահմանափաման տակ, բացի այդ հայաստանյան բանկերը թղթակցային հաշիվներ ունեն եվրոպական բանկերի հետ։
Միակ դժվարությունը կարող է լինել դոլարային փոխանցումը, քանի որ Ռուսաստանի հետ առևտրային բոլոր գործարքներն այսօր իրականացվում են դոլարով։

«Ուզենք, թե չուզենք ՌԴ–ի հետ առևտուրը կատարվում է դոլարով, իսկ դոլարային ակտիվների հոսքն իրականացվում է բանկայի համակարգի միջոցով։ Գնում է ֆեդերալ ռեզերվային համակարգ, այնտեղից հետ է գալիս SWIFT համակարգով։ Այսինքն` այստեղ դժվարություններ ենք ունենալու»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Արամյանը կարծում է, որ Ռուսաստանը նախապես հաշվի առել է այս պատժամիջոցի հնարավոր կիրառումն ու դրա հետևանքները` միաժամանակ նաև այլընտրանքային ուղիներ մշակելով։
«Եսենթադրումեմ, որորպես հնարավոր վճարահաշվարկային համակարգ առաջ կքաշվի Межгосбанк-ը։ Այն ի սկզբանե ստեղծվել էր ԱՊՀ երկրների միջև բանկային փոխանցումների նպատակով` որպես վճարահաշվարկային բանկ։ ԱՊՀ բոլոր Կենտրոնական բանկերն այնտեղ ունեն թղթակցային հաշիվներ։ Եվ այն հենց այդ նպատակով էլ ստեղծվել էր, որպեսզի փոխարինի միջազգային վճարահաշվարկային բանկին` BIS-ին։ Կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է, այս բանկի հնարավորություններն առաջ քաշելու»,– հիշեցնում է նախկին նախարարը։
Ըստ Արամյանի` SWIFT համակարգը փոխարինելու հնարավորություններ ևս Ռուսաստանն ունի։ Միակ խնդիրը, որ կարող է ծագել սահմանափակումների հետևանքով դոլարային ակտիվների շարժն է։ Ռուսաստանի համար ամենաբարդը դոլարիզացված երկիր լինելն է։
Ինչ վերաբերում է ՌԴ–ի նկատմամբ կիրառվող սահմանափակումների` ՀՀ տնտեսության վրա հնարավոր անուղղակի ազդեցություններին, դրանք Վարդան Արամյանի խոսքով, հիմնականում 3-ն են. փոխարժեք, արտահանում ու տրանսֆերտներ։
«Ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ թուլանալու է, արդեն իսկ թուլացել է ու հետագայում էլ արժեզրկվելու է։ Սա, իհարկե, ազդելու է մեր արտահանողների վրա, որովհետև նրանք կորցնելու են գնային մրցունակությունը։ Երկրորդը` ռուսական տնտեսության թույլ զարգացումներն են ու պահանջարկի անկումը։ Երբ Եվրոատլանտյան բլոկը տնտեսական սանկցիաներ կիրառի ՌԴ–ի նկատմամբ, բնական է, որ դա դանդաղեցնելու է այդ երկրի տնտեսական աճը, ընդհուպ կանխատեսվող տնտեսական 3 տոկոսանոց աճը կարող է փոխել բացասականի։ Սա նշանակում է, որ մարդկանց ձեռքին ավելի քիչ գումար կհայտնվի, ինչը կբերի գնողունակության ու ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման, այդ թվում` ռուսական շուկայում հայտնված մեր ապրանքների նկատմամբ»,– ասաց Արամյանը։
Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել
Տրանսֆերտների կրճատումը ևս, նրա խոսքով, իր բացասական ազդեցությունն է թողնելու ՀՀ տնտեսության վրա։
«Սա բերելու է նաև տնտեսական էֆեկտների։ Մեր տնտեսական աճն ավելի թույլ դրսևորումներով կլինի այս տարի, քան մենք ենթադրում կամ կանխատեսում էինք»,– ասաց Արամյանը։

Փոխարենը ստեղծված իրավիճակից որոշակի շահած դուրս կգան ՌԴ–ից Հայաստան ապրանք ներկրողները, քանի որ դոլարի ու միաժանական նաև դրամի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին, նրանք հնարավորություն կստանան նույն ապրանքը դոլարային արտահայտությամբ ավելի էժան գնելու ու Հայաստան բերելու։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ուկրաինայի տարածքում ռազմական գործողության սկսվելուց հետո մի շարք արևմտյան երկրներ հակառուսական պատժամիջոցների փաթեթներ են ընդունել, որոնք ուղղված են երկրի ֆինանսական հատվածի դեմ, բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակմանը և այլն:
Դրանց թվում քննարկվում է նաև Ռուսաստանին համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից անջատելու հարցը։ Կիպրոսը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան ու Եվրոպական Միության ղեկավարությունը հայտարարել են, որ կողմ են այս ահմանափակումը կիրառելուն: ԵՄ երկրներից միայն Գերմանիան և Հունգարիան են դեմ արտահայտվել, որի պատճառն, ըստ Bloomberg-ի` տնտեսական է. Ռուսաստանին SWIFT-ից անջատելը կդժվարացնի ռուսական նավթի և գազի մատակարարումների դիմաց վճարումները: Ավելի ուշ, սակայն, հայտարարվեց, որ Գերմանիան ևս իր համաձայնությունը տվել է։
Նշենք, որ փետրվարի 1-ին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին, ասել էր, որ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։
«Եթե, պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասել էր Գալստյանը։
SWIFT-ը համաշխարհային միջբանկային անվտանգ հաղորդագրությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են անդրսահմանային արագ վճարումներ:
Այս համակարգի միջոցով ամեն տարի փոխանցվում են տրիլիոնավոր եվրոներ։
ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու համար
Լրահոս
0