00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կդոր մը Գյումրի` հուշանվերի տեսքով. ինչու արվեստագետը որոշեց նոր կյանք տալ հին դռներին

© Photo : provided by Ashot HakobyanԳյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Բաժանորդագրվել
Գյումրիի հատուկդիմագծի մեջիրենց ուրույն տեղն ունեն Ալեքսանդրապոլի ճարտարապետությանը հատուկ դռները: Այդ դիմագիծը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործն իր ուսերին է վերցրել գյումրեցի արվեստագետը:
Գյումրի այցելած շատ հյուրերի համար ալեքսանդրապոլյան դռների մոտ նկարվելը թրենդային է, սակայն քչերը գիտեն, որ Ալեքպոլի դռները տանտիրոջ բնավորության հյուրընկալության մասին են խոսում: Հին դռները հիմնականում պահպանվել են Գյումրու պատմական միջուկում:Քաղաքի դիմագիծն ու բնակիչների պատմությունը ներկայացնող դռները պահպանելու և դրանց նոր կյանք տալու նպատակով գյումրեցի արվեստագետ, նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկնօրինակները՝ հուշանվների տեսքով: Արվեստագետի դռների շարքը հնարավորություն է տալիս հատկապես հայրենի քաղաքից հեռու գտնվող գյումրեցիներին իրենց տան մի անկյունում հայրենի քաղաքի մի կտորն ունենալ:
© Photo : provided by Ashot HakobyanԳյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Մինչ դռների շարքի պատրաստումը Աշոտի հոբբին դրանք լուսանկարելն էր։ Հետո, երբ նկատում է, որ որոշ դռներ արդեն վերանալու ճանապարհին են, որոշում է դրանց մանրակերտերը պատրաստել՝ դրանով երկարացնելով դռների կյանքը: «Դռները քաղաքի հատուկ դիմագիծն են, որոնց լուրջ վերաբերմունք է պետք: Կային դռներ, որոնք նկարում էի, հետո տեսնում էի, որ դրանք համարյա չկան, մտածում էի` լավ է, գոնե նկարեցի: Մոտ երեք տարի խմորումների մեջ էի»,- Sputnik Արմենիային պատմում է Աշոտը՝ նշելով, որ ամեն դուռ իր բնավորությունն ու դիմագիծն ունի:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Երիտասարդ արվեստագետը չի բացառում, որ փայտի հետ աշխատելու սերը հյուսն Սերոժ պապից է անցել, իսկ քարը հմտորեն իրեն ենթարկելը` պապի որմնադիր եղբայրներից:
Աշոտի պատրաստած դռներն իրականի 30 անգամ փոքր մանրակերտերն են։ Դրանք նույնությամբ կրկնում են ոչ միայն փայտե դռները, այլ նաև տան պատերի ու մուտքի քարերը, երբեմն նույնիսկ քարի վրա առկա քարաքոսներն են պահպանվում՝ բնականին ավելի մոտ լինելու համար:
Իրական դուռն ինքն է վարպետին թելադրում դռան գույնն ու պատկերը՝ հիմնականում օգտագործվում է սոճու փայտը, սև ու կարմիր տուֆը, դարբնագործության տարերը՝ երկաթյա կամ պղնձյա բռնակների կամ պատուհանաճաղերի տեսքով:
Մինչև դուռ դառնալը փայտը հատուկ մշակում է անցել, ինչի շնորհիվ դրանք ջրակայուն են դարձել ու պահպանվել մինչև մեր օրերը:
© Photo : provided by Ashot HakobyanԳյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Իրականում ոչ մի դուռ չի կրկնել մյուսին։ Ինչպես պատվախնդիր գյումրեցիները թույլ չեն տվել իրենց դռները կրկնվեն, այնպես էլ վարպետներն ամեն դուռ մեկ օրինակից են պատրաստել՝ պատվի հարց է եղել։ Միայն մեկ ընդհանրություն կար՝ հիմնականում երկար, նեղ ապակե պատուհաններ են ունեցել՝ տանտիկնոջ ձեռագործ վարագույրով պատված, ինչը խոսել է նրա պարզության, բաց ու հյուրընկալ բնավորության մասին։ Գյումրեցիք հյուրի առաջ բաց են եղել՝ պատուհանից պարզ ցույց տալով տան ներսը:
«Ինձ մոտ ևս ո՛չ մի դուռ, ո՛չ մի դետալ չի կրկնվում, դրա համար էլ ամեն դուռ իր անձնագիրն ու անունն ունի՝«Սունդուկ», «Հայելի», «Էրզրում», «Աղբյուր», «Ճայ», «Հավքեր», «Մերկուրով», «Յուզբաշ» և այլն: Մեր քաղաքի դռները ոչ միայն սիրուն են, այլ ամեն մեկը մի ընտանիքի պատմություն է, քաղաքի դիմանկարը»,-ասում է Աշոտը՝ ցավով նշելով, որ մարդիկ հիմա փոխվել են՝ ավելի փակ են դարձել, դռներն էլ` իրենց պես:
© Photo : provided by Ashot HakobyanԳյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Դռների շարքով Աշոտը նաև լուծում է ինքնատիպ նվերի հարցը. որպես խորհրդանիշ քաղաքի դռները շատ լավ հուշանվերներ են ոչ միայն գյումրեցիների, այլ նաև քաղաք այցելած հյուրերի համար: Քանդակ-դռներից շատերն արդեն գտել են իրենց տերերին:
Արվեստագետը սկզբում դժվարությամբ է բաժանվել մանրակերտ-դռներից:Ասում է՝ դուռը, որը նվիրել է կնոջը՝Ռոզային, ոչ մի գնով չի վաճառի, դա իրենց օջախի խորհրդանիշն է: Դռների հիմնական պատվիրատուներն արտերկրից են: Շատերը պատվիրում են հենց այն դուռը, որը Գյումրիում թողել են: Աշոտն ընդգծում է` «ամենատխուրն այն է, երբ զգում ես, որ դուռն անտերության է մատնված՝ դռների հետևում կյանք չկա»:
© Photo : provided by Ashot HakobyanԳյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվներին տեսքով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Գյումրեցի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Աշոտ Հակոբյանը ստեղծում է դռների կրկօրինակները՝ հուշանվների տեսքով
Այսօր Աշոտն իրեն պապերից ժառանգած տան կողքին իր երեք որդիների համար նոր տուն է կառուցում՝ նպատակ ունենալով կառուցվող տան վրա սեփական ձեռքերով տեղադրել պապի սարքած դուռը: Հայրենի քաղաքում տուն ունենալն ու քաղաքը շենացնելը Աշոտի համար պատվի հարց է։ Երեք որդիների ապագան երիտասարդ արվեստագետն այստեղ է տեսնում՝ ինչպես ընդունված է` հյուրի առաջ իրենց հյուրընկալ տան դուռը միշտ բաց պահելով:

Լրահոս
0