Խոշոր հրդեհ Լոռու մարզում. գյուղացիական տնտեսությունը մեծ վնասներ է կրել

Հրշեջ մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրշեջ-փրկարարները պարզվել են, որ գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Դարպաս գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել այգիներից մեկում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 26-ին։ Ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզվել են, որ գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։

Հրդեհը մարվել է 21։38-ին։ Այրվել է շուրջ 20 տոննա անասնակեր, 2000 քմ խոտածածկույթ և 600 մ խողովակ։
Լրահոս
0