Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան ձգտում է մեր տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծել

Թուրքիան ձգտում է օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամի ֆոնին Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող ռուս–թուրքական դիմակայությանը։
Թուրքիան ունի իր հաշվարկները, նա միայն չի հետևում իր ավագ դաշնակից ԱՄՆ–ի ցուցումներին, այլև փորձում է իր խաղը խաղալ, հետևաբար Թուրքիան կձգտի օգտագործել ուկրաինական ճգնաժամը` ելնելով իր շահերից արդեն մեր տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ռուս–ուկրաինական լարման ֆոնին Թուրքիայի դիրքորոշման մասին, ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա դիտարկմամբ` Ռուսաստանն Ադրբեջանի հետ կնքեց դաշնակցային փոխգործակցության հռչակագիր և դրանով իսկ փորձեց սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչն իրոք զգալիորեն թուլացնում է Անկարայի դիրքերը մեր տարածաշրջանում։

«Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին շահած դուրս գա` ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը։ Քանի որ իր նախաձեռնությամբ և օգնությամբ դաշնակից Ադրբեջանը հասել էր հաղթանակի, հետևաբար փորձում է Ադրբեջանի հաղթանակը վերածել իր աշխարհաքաղաքական առավելության։ Սակայն դրան հետևեց Ռուսաստանի հակադարձ քայլը և Ադրբեջանի հետ վերոհիշյալ հռչակագրի կնքումը»,– ասաց թուրքագետը։

Սաֆրաստյանի համոզմամբ` Թուրքիան ուկրաինական դեպքերի առթիվ կոշտացնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ` փորձելու է մեր տարածաշրջանում որոշակի նոր իրավիճակ ստեղծել և խոչընդոտել Ռուսաստանի հակադարձող գործողություններին։ Այդ գործում Թուրքիան Ադրբեջանին կօգտագործի որպես գործիք, ինչպես շատ է պատահել նախկինում, այսինքն` անմիջական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անցնի սադրանքների ավելի ակտիվ փուլի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ։
Ակադեմիկոսի կարծիքով` Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը, որը մասամբ խարխլվել էր Շուշիի ադրբեջանա–թուրքական հռչակագրի ստորագրումից հետո, ինչն էլ բնականաբար ցավագին է ընդունվում Թուրքիայի կողմից։
Ուկրաինան հրաժարվում է բանակցել Բելառուսում. Զելենսկին նախընտրում է Թուրքիան
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-ին Անկարայում հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության քննարկման համար։ ԱԽ նիստից հետո Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի ընդունում և մերժում է Ռուսաստանի սկսած գործողությունը ու կոչ է անում կողմերին խնդիրը լուծել Մինսկի համաձայնությունների շրջանակներում երկխոսելով։
Լրահոս
0