00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

20 և 19 տարվա ազատազրկում են պահանջում. Բաքվում կայացել է 2 հայ գերիների գործով նիստը

© Sputnik / Zarina OrudjaliyevaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021-ի մայիսին անօրինական ձևով ադրբեջանական սահմանը հատելու և Քելբաջարի շրջանի ճանապարհների ականապատման մեջ:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Բաքվում կայացել է 2 հայ գերիների` Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրգործով նիստը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ գործով դատախազը Սարգսյանի համար 20 տարվա, իսկ Ռաֆայելյանի համար 19 տարվա ազատազրկում է պահանջել։
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021-ի մայիսին անօրինական ձևով ադրբեջանական սահմանը հատելու և Քելբաջարի շրջանի ճանապարհների ականապատման մեջ:
Սարգսյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, ավելի վաղ նաև ցուցմունք էր տվել, որ հրաման էր ստացել տեղանքի հետախուզում իրականացնել, փակել ճանապարհները, ականապատել ու փշալարերը դնել, ինչպես նաև պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Գործով դատավարությունը կշարունակվի մարտի 7-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինվոր։ ՊՆ–ն հայտնել էր` հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Սարգսյանն ու Ռաֆայելյանը հենց այս 6 գերից երկուսն են։
Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։
Լրահոս
0