00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ին SWIFT-ից անջատելը կարող է դոլարային հեգեմոնիայի փլուզման սկիզբ դառնալ. Global Times

© REUTERS / CHRIS HELGRENSWIFT–ի տարբերանշանը
SWIFT–ի տարբերանշանը - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
SWIFT–ի տարբերանշանը
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. SWIFT համակարգից ռուսական բանկերի անջատումը կարող է արագացնել դոլարով հաշվարկներից հրաժարվելու գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է չինական Global Times–ը` հղում անելով փորձագետներին։
Ավելի վաղ ԵՄ արտգործնախարարների վիրտուալ հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ նախարարները պայմանավորվել են մի շարք ռուսական բանկեր անջատել SWIFT համակարգից։ Կանադան, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան աջակցել են այդ քայլը։

«Այս պատժամիջոցը (SWIFT համակարգից ՌԴ–ին անջատելը) կարող է կատալիզատոր դառնալ ապադոլարացման գործընթացն արագացնելու համար, քանի որ մի շարք ընկերություններ, որոնց համար Ռուսաստանի հետ առևտուրը պահպանելն անհրաժեշտություն է, ստիպված կլինեն դոլարային համակարգը շրջանցող ուղիներ փնտրել, այդ թվում` ռուբլով կամ յուանով արտաքին առևտրային վճարումների հաշվարկման ճանապարհով», – գրում է թերթը։

Bocom International–ի կառավարիչ Խուն Խաոյի կարծիքով` քանի որ SWIFT համակարգը նախատեսված է նախևառաջ դոլարային հաշվարկների համար, ապագայում էներգետիկայի ոլորտում ՌԴ–ի և Եվրոպայի գործարքները կարող են իրականացվել միայն այլընտրանքային արժույթով, ինչը դոլարային հեգեմոնիայի անկման սկիզբ կդառնա։
Փորձագետները կարծում են, որ ռուսական բանկերի նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցը հազիվ թե Ռուսաստանի համար մահացու հարված լինի, քանի որ Մոսկվան երկար էր նախապատրաստվում այդ քայլին, ինչպես նաև այն պատճառով, որ Արևմուտքը մատակարարումների հետ կապված բազում տնտեսական շահեր ունի Ռուսաստանից։ Չինաստանի Սոցիալական գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Յան Ցզինի կարծիքով` SWIFT–ի արձագանքն այն մասին, որ անջատումը կանդրադառնա ոչ թե ՌԴ բոլոր բանկերի վրա, այլ մի մասի, ապացուցում է, որ արևմտյան երկրների համար համաշխարհային տնտեսությունից Ռուսաստանի տնտեսության լիարժեք բացառումը քիչ հավանական է և անիրագործելի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի ապառազմականացման նպատակով ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ ռուս զինվորականները ուկրաինական քաղաքներին հարվածներ չեն հասցնում. բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում միայն ռազմական ենթակառուցվածքները։ Ի պատասխան արևմտյան երկրները հայտարարեցին հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սահմանափակումների տակ ընկան մի քանի խոշորագույն բանկեր, այդ թվում` Սբերբանկն ու ՎՏԲ–ն, պետական մի շարք ընկերությունների համար էլ դժվարացավ օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ որևէ սահմանափակում չի կիրառվում Ռուսաստանից արտահանման վերաբերյալ, այդ թվում էներգակիրների` նավթի և գազի։ Դա կարող էր դժվարացնել SWIFT համակարգից ռուսական մի շարք բանկերի քննարկվող անջատումը։ Սակայն ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը փետրվարի 27-ին հայտարարեց, որ արևմտյան երկրները կարող են SWIFT–ում պահպանել ռուսական բանկերը, որոնց միջոցով վճարումներ են կատարվում էներգակիրների մատակարարումների համար, որպեսզի համաշխարհային շուկաներում վառելիքի դեֆիցիտ և գնաճ թույլ չտան։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարեց, որ Ռուսաստանը նախապես պատրաստվել էր պատժամիջոցներին։ Նա նշեց, որ պատասխան միջոցներ մշակելու համար պետք է վերլուծություն անցկացնել և համակարգել գերատեսչությունները։ Միևնույն ժամանակ վարչապետ Միխայիլ Միշուստինն ասաց, որ Ռուսաստանը վաղուց պատրանքներ չունի Արևմուտքի գործողությունների առնչությամբ, կառավարությունը շուտով կներկայացնի տնտեսությանն աջակցելու իր ծրագիրը։
Լրահոս
0