00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցЗал переговоров России и Украины (20 февраля 2022). Гомельская область
Зал переговоров России и Украины (20 февраля 2022). Гомельская область - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Բաժանորդագրվել
Պատվիրակության անդամները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բանակցություններից հետո, պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ նոր փուլից առաջ խորհրդակցելու համար։
«Ռուսաստանյան ու ուկրաինական պատվիրակություններն այսօր ճշգրտել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց առնչությամբ որոշակի լուծումներ են կանխանշել»,-հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։
Նրա խոսքով, այսօրվա բանակցությունների հիմնական նպատակը եղել է Ուկրաինայում կրակի դադարեցման վերաբերյալ քննարկումը։
Պոդոլյակը հավելել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկել են նաև առաջիկայում բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը։
Իր հերթին ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը քննարկել են օրակարգի բոլոր կետերը։
«Քիչ առաջ ավարտվեցին բանակցություններն ուկրանական կողմի հետ, որոնք տևեցին մոտավորապես 5 ժամ։ Այդ ընթացքում մենք մանրամասն անցանք օրակարգի բոլոր կետերով, գտանք մի քանի կետեր, որոնց վերաբերյալ հնարավոր է ընդհանուր դիրքորոշումներ կանխանշել։ Եվ ամենակարևորը՝ պայմանավորվեցինք շարունակել բանակցային գործընթացը»,-ասել է ռուս քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, հաջորդ հանդիպումը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին։ Կա համապատասխան պայմանավորվածություն։ Մինչ այդ պատվիրակությունների ղեկավարները բանակցային բոլոր կետերի վերաբերյալ կխորհրդակցեն իրենց ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ բանակցություններում Մոսկվան ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։
Կիևը ներկայացնում էին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։
Բանակցությունների անհրաժեշտության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր դեռ փետրվարի 24-ին՝ միաժամանակ առաջարկելով դրանք անցկացնել Մինսկում։ Նույն օրվա երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն հայտնեց բանակցել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, սակայն ավելի ուշ հրաժարվեց հանդիպումը Բելառուսում անցկացնելուց։
Դրան հաջորդեց Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Զելենսկու հետ, որից հետո Ուկրաինան այնուամենայնիվ համաձայնեց բանակցությունների համար ժամանել Գոմելի մարզ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Լրահոս
0