https://armeniasputnik.am/20220228/em-n-argelq-e-drel-rd-kb-i-pahustneri-u-aktivneri-het-kapvats-gvortsarqneri-vra-39181220.html
ԵՄ-ն արգելք է դրել ՌԴ ԿԲ-ի պահուստների ու ակտիվների հետ կապված գործարքների վրա
ԵՄ-ն արգելք է դրել ՌԴ ԿԲ-ի պահուստների ու ակտիվների հետ կապված գործարքների վրա
ԵՄ-ն Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ գործարքներ կարող է թույլատրել միայն «խիստ անհրաժեշտության» դեպքում՝ ելնելով հենց ԵՄ շահերից։ 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T09:26+0400
2022-02-28T09:26+0400
2022-02-28T09:28+0400
եվրամիություն
կենտրոնական բանկ (կբ)
ռուսաստան
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1103/01/11030187_0:0:3163:1779_1920x0_80_0_0_85a7e0c90c7db505c99749c90cad7a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Եվրամիությունն արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների ու ակտիվների կառավարման հետ կապված գործողությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթին:Եվրամիության իշխանությունը կթույլատրի գործարքները ռուսական Կենտրոնական բանկի հետ, եթե դա «խիստ անհրաժեշտ է» միության կամ կոնկրետ երկրի ֆինանսական կայունության համար։Նշենք, որ երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1103/01/11030187_314:0:3045:2048_1920x0_80_0_0_ae975505af448c74dfe68c2deeb14794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, կենտրոնական բանկ (կբ), ռուսաստան, ուկրաինա
եվրամիություն, կենտրոնական բանկ (կբ), ռուսաստան, ուկրաինա
ԵՄ-ն արգելք է դրել ՌԴ ԿԲ-ի պահուստների ու ակտիվների հետ կապված գործարքների վրա
09:26 28.02.2022 (Թարմացված է: 09:28 28.02.2022) ԵՄ-ն Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ գործարքներ կարող է թույլատրել միայն «խիստ անհրաժեշտության» դեպքում՝ ելնելով հենց ԵՄ շահերից։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Եվրամիությունն արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների ու ակտիվների կառավարման հետ կապված գործողությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթին:
«Արգելվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների, ինչպես նաև ակտիվների կառավարման հետ կապված գործառնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի անունից կամ հանձնարարությամբ գործող ցանկացած իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի հետ գործառնությունները», - նշված է հաղորդագրության մեջ:
Եվրամիության իշխանությունը կթույլատրի գործարքները ռուսական Կենտրոնական բանկի հետ, եթե դա «խիստ անհրաժեշտ է» միության կամ կոնկրետ երկրի ֆինանսական կայունության համար։
Նշենք, որ երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։