00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա որոշակի սպեկուլյատիվ բնույթ. փորձագետը` ռուբլու փոխարժեքի մասին

© Sputnik / Asatur YesayantsԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Բաժանորդագրվել
Փոխարժեքի ցանկացած տատանում մի կողմից ռիսկ է պարունակում, մյուս կողմից` շահույթ ստանալու հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Այն, ինչ այսօր տեղի է ունենաում հայաստանյան բանկերում ու արտարժույթի փոխանակման կետերում, մի կողմից բնական արձագանք է աշխարհում տեղի ունեցող տնտեսական իրողություններին, մյուս կողմից էլ ունի նաև որոշակի սպեկուլյատիվ բնույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով ռուբլու փոխարժեքի վերջին օրերի ցուցանիշները, նման տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը։

«Մի կողմից հասարակության մոտ առաջանում են խուճապային տրամադրություններ` օր առաջ ձերբազատվելու ժամ առ ժամ իր արժեքը կորցնող ռեսուրսից, բայց մյուս կողմից էլ վաճառքի գները բանկերը բարձր մկարդակի վրա են պահում, եթե չասենք, որ երեկվա համեմատ վաճառքի գները նույնիսկ որոշակի աճ են գրանցել։ Սա, կարծում եմ, չի կարող այլ բան հուշել, քան որոշակի սպեկուլյատիվ գործարքների մասին»,– ասաց նա։

Փորձագետի դիտարկմամբ` փոխարժեքի ցանկացած տատանում մի կողմից ռիսկ է պարունակում, մյուս կողմից` շահույթ ստանալու հնարավորություն, ինչն էլ երբեմն սպեկուլյացիաների առթի է դառնում։
Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ
Ինչ վերաբերում է բանկերի կողմից սահմանվող փոխարժեքի նկատմամբ ՀՀ ԿԲ–ի վերահսկողական կարողություններին, Լիլյա Ամիրխանյանն արձանագրեց, որ ԿԲ–ն այսօր հայտարարել է, որ այս պահին որևէ սահմանափակում չի մտցվում։ Այլ կերպ ասած` փոխարժեքը մնում է լողացող ու կարգավորվում է բացառապես շուկայի կողմից։
Այդուհանդերձ, ԿԲ–ն կարգավորիչ ֆունկցիա ունի, բայց, ըստ փորձագետի, հյաստանյան բանկային համակարգում այսօր այն վիճակը չէ, որ դրանք սկսեն կիրառվել։

«Այո՛, դրանք կարող են շուկայում որոշակի կայունություն ապահովել, խոչընդոտել հնարավոր սպեկուլյացիաները, բայց, միևնույն ժամանակ, ԿԲ–ի կողմից լրացուցիչ ինտերվենցիաները նաև լրացուցիչ խուճապային տրամադրություններ են հաղորդելու։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, ռուսական ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հայաստանյան բանկերում փետրվարի 26-ի համեմատ նվազել է 0,03 դրամով և մնում է միջինը 5,7 դրամի մակարդակում։
Հատկանշական է, որ այսօր առավոտից որոշ բանկերում ռուսական ռուբլու առքի ռեկորդային ցածր մակարդակ է սահմանվել։ Որոշ բանկերում այն կազմում է 2 դրամ 1 ռուբլու դիմաց, իսկ, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետում ռուսական 1 ռուբլին գնվում է 1.5 դրամով։
Հետաքրքրական է, որ այս անկման ֆոնին ռուբլու վաճառքի մակարդակը բանկերը շարունակում են հարաբերական բարձր պահել։ Ամենացածր փոխարժեքն այսօր գրանցվել է 5.11 դրամի սահմանում, ամենաբարձրը` 6.5։ Ընդ որում, վաճառքի փոխարժեքը շաբաթ– կիրակի ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է 0.01 դրամով։
Այս կերպ, փաստորեն, ստեղծված իրավիճակից օգտվելով, Հայաստանի բանկերը էժան ռուբլի են գնում ու թանկ վաճառում։
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի սահմանած փախարժեքին, այն փետրվարի 28-ի դրւթյամբ կազմում է 4.79 դրամ և հանգստյան օրերի ընթացքում նվազել է գրեթե 1 դրամով, ավելի կոնրետ` 0.99։
Ռուբլու նկատմամբ դոլարի ու եվրոյի փոխարժեքները պատմական առավելագույնին են հասել
Թե ինչ կլինի վաղը, փորձագետը դժվարանում է կանխատեսումներ անել` ասելով, որ ամեն ինչ կախված է իրադարձությունների հետագա զարգացումներից ու արևմտյան պատժամիջոցներից, քանի որ ֆինանսական շուկան գերզգայուն է անգամ մեկ հայտարարության նկատմամբ։ Բացի այդ, կա նաև տնտեսական իրողությունների հակառակ կողմը` եթե ֆինանսական շուկայում ռուսական արժույթն անկում է ապրում, ապա էներգակիրների շուկայում ռուսական արտադրանքի գինը բարձրանում է։

«Թե՛ նավթի, թե՛ գազի գներն այս օրերին աճ են գրանցում, և այս իմաստով սա դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի համար որոշակի անվտագության բարձիկ կարող է դառնալ` կանխելով ռուբլու հետագա հնարավոր ավելի կտրուկ անկումները»,– ասաց Լիլյա Ամիրխանյանը։

Գազի գինն այսօր Եվրոպայում 1000 խմ–ի դիմաց հասել է 1376 դոլարի` ուրբաթ օրվա 1100 դոլարի փոխարեն։ Brent տեսակի նավթի մեկ բարելն այսօր միջազգային բորսայում վաճառվել է 98,86 դոլարով, մինչդեռ ուրբաթ օրը վաճառքն ավարտվել էր 94,12 դոլար միջազգային արժեքով։
Լրահոս
0