00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստն ավելի քան 1 ամսով հետաձգվեց. ապացույցներ են պետք

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ (16 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ (16 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ (16 նոյեմբերի, 2021թ․). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը պահանջեց, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի ապացույցներ, թե արդյոք վարչապետի հայտարարություններ հոգեկան տառապանք են պատճառել Քոչարյանին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի զրպարտության առկայությունը։

«Հայցվորը պետք է ապացուցի, որ Քոչարյանին ոչ նյութական վնաս է պատճառվել, այդ թվում` հոգեկան տառապանք։ Դատարանում վիճարկվող հայտարարության առնչությամբ պետք է ոչ թե կարծիքներ հնչեն, այլ ապացույցներ, թե ինչ է դա եղել` ազատ կարծիքն արտահայտող հայտարարությո՞ւն, թե զրպարտություն»,–ասաց Հունանյանը։

Դատավորն էլ իր հերթին Քոչարյանի ներկայացուցչի վրա ապացուցման պարտականություն դրեց. այսպես, Քոչարյանի ներկայացուցիչը պետք է ապացուցի Նիկոլ Փաշինյանի` 2021-ի մատի 1-ի ելույթով հայցվորի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ, այսինքն` դրանք վերացական չեն եղել։ Ինչպես նաև պետք է ապացուցեն, որ դրանք եղել են հրապարակային և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատարանը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում` գործընթացները չտարբերելով փաստի իրավական գնահատականից։ Նա հավելեց, որ մեկ ամիս ժամանակ է պետք ապացույցներ ներկայացնելու համար։ Դատարանը որոշեց հաջորդ նիստն ապրիլի 13-ին ժամը 11-ին նշանակել։
Ալումյանը միաժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապացուցման ենթակա փաստ չէ` արդյո՞ք Փաշինյանն իր ելույթով խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլ վերլուծության արդյունքում հիմնավորման ենթակա հանգամանք։ Իսկ ապացուցման ենթակա փաստերն են` եղե՞լ է նման ելույթ, ի՞նչ լսարան է ունեցել ելույթը և այլն։

«Դատավորն այս գործով կարծես մյուս կողմի հետ հանդես գա, և պատասխանող կողմի հետ կարծես փորձում են առարկել մեր հայցի դեմ։ Մեզ համար դժվար է մրցել նրանց դեմ այն պարագայում, երբ նրանցից մեկը պետք է վերջում խորհրդակցական սենյակ գնա և որոշում կայցնի»,–ասաց Ալումյանը։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Մասնավորապես, Փաշինյանն ասել էր, թե «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
Ապրիլին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախուզումները հիմնված են ազգային ատելության վրա. ՀՀ ԳԴ
Լրահոս
0