00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսին Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի սահմանել. ինչո՞ւ է դա լավ Երևանի համար

© Photo : საქართველოს მთავრობა Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Բաժանորդագրվել
Վրաստանի կառավարության ղեկավարը կրկին հաստատել է, որ իր երկիրն այսուհետ ևս ձեռնպահ կմնա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց: Ինչո՞ւ Թբիլիսին այս հարցում չշարժվեց եվրոպական քաղաքականության ուղեծրով, և որքանո՞վ դա կարող է վերաբերել Հայաստանի շահերին։
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներին չաջակցելու` պաշտոնական Թբիլիսիի որոշումն անսպասելի էր Բրյուսելի համար։ Եվ Մոսկվայի համար նույնպես, ըստ երևույթին, անակնկալ էր։ Դա, բնականաբար, չի նշանակում, որ Վրաստանը դադարել է համերաշխ լինել Ուկրաինայի հետ։ Վրացիները չէին կարող սահմանափակվել Կիև հարյուր տոննա հումանիտար օգնություն ուղարկելով։ Միջազգային բոլոր ձևաչափերի շրջանակներում Թբիլիսին շարունակում է հակադրվել Մոսկվային։ Վրաստանը, բնականաբար, քվեարկել է Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցման օգտին, բնականաբար, պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները:
Վրաստանի Ազգային բանկը նույնիսկ սահմանափակումներ է մտցրել ռուսական այն բանկերի համար, որոնք Եվրամիությունն ընդգրկել է «սև ցուցակում»: Բայց ահա պատժամիջոցներ՝ որպես այդպիսին, Իրակլի Ղարիբաշվիլիի վարչակազմը Ռուսաստանի դեմ այդպես էլ չսահմանեց։
ՌԴ-ն նախապատրաստվել է հնարավոր, այդ թվում՝ ամենածանր պատժամիջոցներին․ Պեսկով
Կիևում շտապեցին դա դավաճանություն անվանել։ Վրացիներին հիշեցրին, որ 2008թ․-ին Ուկրաինայի նախագահն առաջիններից էր, որ ժամանեց Թբիլիսի և աջակցություն հայտնեց։ «Վրացական երազանքի» առաջնորդները պատասխանում են, որ շարունակում են ուկրաինացիների հանդեպ անկեղծ համակրանք տածել, բայց նրանց պատճառով հարվածի տակ հայտնվել չեն ցանկանում։

«Մենք, իհարկե, կարեկցում ենք։ Բայց մենք այսօր պետք է գործենք առանց հույզերի՝ առաջնորդվելով նախևառաջ մեր ազգային շահերով, և հետո միայն հաշվի առնենք մեկ այլ երկրի շահերը»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին կառավարության հերթական նիստը սկսվելուց առաջ:

Վարչապետը պարզաբանել է, որ Մոսկվայում Վրաստանի կողմից պատժամիջոցների սահմանումը ոչ ոք չի էլ նկատի, իսկ եթե Մոսկվան հայելային միջոցներով պատասխանի, վրացական տնտեսությունը լրջորեն կտուժի։
«Երբ դուք մեզանից պահանջում եք պատժամիջոցներ կիրառել, ինչի՞ եք ուզում հասնել իրականում։ Դուք ուզում եք, որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցնե՞ր կիրառեմ։ Չէ՞ որ եկամուտներից կզրկվեն մեր մարդիկ՝ գինեգործները, արտահանողները, ֆերմերները։ Մեր մեկ միլիոն քաղաքացիներ կտուժեն»,-եզրափակել է Վրաստանի վարչապետը։
Չցանկանալով կրակն ընկնել և չձգտելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, Վրաստանի կառավարության առաջնորդը որոշեց սահմանափակվել միայն դատապարտող հայտարարություններով։ Նա Անվտանգության խորհդի հատուկ նիստ չհրավիրեց Ուկրաինայի իրավիճակի թեմայով և կանխեց խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ ընդդիմադիր պատգամավորների ձեռնարկած փորձը։
Պատժամիջոցները հաճախ ունենում են հակառակ էֆեկտ` հարվածելով հենց կիրառողներին
Ավելի կոշտ հակառուսական միջոցներ պահանջող ընդդիմության գործողությունները վարչապետն անպատասխանատու է համարում։ Նա համոզված է, որ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցներն իրականում ուզում են Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։

«Նրանց նպատակն այդ ողբերգությունը կրկնելն է, որից ժամանակին չկարողացան պաշտպանել մեր ժողովրդին ու երկիրը»,-ասել է Ղարիբաշվիլին։

Սակայն հարկ է նշել, որ ուկրաինական իրադարձություններին արձագանքելու հարցում նույնիսկ ամենաարմատական ընդդիմությունը պակաս ռադիկալ տեսք ունի, քան կցանկանային տեսնել Կիևում։
Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության ձևական առաջնորդ Նիկա Մելիան ևս ճեպազրույցի ժամանակ խոսում էր Եվրամիության պատժամիջոցներին միայն «մասամբ» միանալու անհրաժեշտության մասին։ Նա, մասնավորապես, պնդում էր, որ պետք է սահմանափակել Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տարածքի օգտագործումը։ Նույնիսկ Մելիան չի խոսում առևտրային պատժամիջոցների մասին։
Վրացի քաղաքական գործիչների պրագմատիզմը հիմնված է այն ակնհայտ փաստի վրա, որ Ռուսաստանի հետ նոր առճակատումը մեծապես կհարվածի առաջին հերթին Վրաստանի տնտեսությանը։ Չնայած Թբիլիսիի և Մոսկվայի միջև շարունակական լարվածությանը, Ռուսաստանը դեռևս երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերների շարքում: Որքան էլ պարադոքսալ է, այն զիջում է միայն Թուրքիային։
Ինչպե՞ս կանդրադառնան պատժամիջոցները ՌԴ–ի և մերձավոր պետությունների վրա. վերլուծություն
Վրաստանի ներմուծումը Ռուսաստանից, արդեն գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Միայն վրացական գինին Ռուսաստանում տարեկան վաճառվում է գրեթե կես միլիարդ դոլարի չափով։ Թբիլիսին գնում է ռուսական նավթամթերք, ցորեն, արևածաղկի ձեթ։ 2021-ին Վրաստան է այցելել 213 հազար ռուս զբոսաշրջիկ։
Իրակլի Ղարիբաշվիլին պնդում է, որ «վերջին տարիներին Վրաստանը զբոսաշրջության ոլորտում 3 մլրդ դոլար է ստացել Ռուսաստանից»: Չպետք է մոռանալ նաև տրանսֆերտների նշանակությունը։ Գաստարբայթերներն ու Ռուսաստանում բնակվող հոգատար բարեկամները տարեկան մոտ 500 մլն դոլար են փոխանցում Վրաստան։ Հաշվարկված է, որ վերջին ութ տարիների ընթացքում Վրաստանը Ռուսաստանից 12 մլրդ դոլար է ստացել։ Այս ամենից Թբիլիսիում, բնականաբար, չեն ուզում զրկվել։
Այնպես որ, Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելը չպետք է բացատրել Վլադիմիր Զելենսկու դեմ նրա զայրույթով՝ Միխեիլ Սաաշվիլուն անուղղակիորեն աջակցելու համար։
Պարզապես Թբիլիսիում պրագմատիզմ են ցուցաբերում՝ չցանկանալով բացահայտ առճակատման մեջ մտնել անմիջական հարևանի հետ, որի հետ հարաբերություններն առանց այդ էլ բարդ են։ Այսպիսով կարծես թե իրականանում են ամերիկյան «Foreign Policy» պարբերականի փորձագետների եզրահանգումները, որոնք դեռ անցյալ տարվա ամռանը կանխատեսել էին «Վրաստանի աստիճանական հեռացումը Արևմուտքից և հայացքը դեպի Ռուսաստան ուղղելը»։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին այս կապակցությամբ գրում է, որ Վրաստանը կարող է լքել «Հակա-Ռուսաստան» նախագիծը։
Եվրամիությունը պատժամիջոցների երկրորդ փաթեթն է ընդունել՝ ներառելով Պուտինին ու Լավրովին
Հայաստանին ռուս-վրացական առճակատման թուլացման հեռանկարը միանշանակ ձեռնտու է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Նույնիսկ եթե Մոսկվայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները ձգձգվեն, դա չպետք է բացառի Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ առևտրային միջանցքների վերականգնման հնարավորությունը։
Հայաստանը դրանում շահագրգռված է ավելի, քան որևէ այլ մեկը։ Չէ՞ որ այս նախագիծը ենթադրում է Վերին Լարսով անցնող ավտոմայրուղուն հուսալի այլընտրանքների ստեղծում։ Այսօր այդ ճանապարհը միակ ցամաքային զարկերակն է, որը Երևանը կապում է Ռուսաստանի և հյուսիսի ու արևմուտքի այլ երկրների հետ։ Այդ հաղորդակցությունը դժվար է հուսալի անվանել։
Հրաժարվելով պատժամիջոցներ սահմանել՝ Թբիլիսին պահպանել է այն կամուրջները, որոնք որոշակի փուլում թույլ կտան վերադառնալ առևտրային միջանցքների շուրջ բանակցություններին: Հայաստանի կառավարությունում, կարծում եմ, հենց դրան են առաջին հերթին ուշադրություն դարձրել։
Վերջին անգամ առևտրային միջանցքների գործարկման թեման առարկայական քննարկման առարկա է եղել երկուսուկես տարի առաջ։ 2017-18 թվականներին Ռուսաստանի այն ժամանակվա արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև խորհրդատվությունների յոթ փուլ է կայացել:

Այն ժամանակ, ըստ էության, սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերվել տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին՝ առանց վիճելի քաղաքական խնդիրների լուծման։ Վերջնական համաձայնագրի ստորագրումը տապալեց վրացական ընդդիմությունը՝ խորհրդարանում հայտնի սադրանքով, երբ նիստերի դահլիճ ներխուժած արմատականները հարձակվեցին Պետդումայի պատգամավորների վրա: Տեղեկություններ կան, որ Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո այս հարցը կրկին չբարձրաձայնվող բանակցությունների առարկա է դարձել։

Բոլոր այդ մշակված սխեմաները կարող էին մի ակնթարթում փլուզվել, եթե Թբիլիսիում պատժամիջոցներ սահմանեին Մոսկվայի դեմ։ Վրացի առաջնորդների ռացիոնալ մոտեցումը թույլ է տալիս հույս ունենալ, որ նոր ուղղահայաց տրանսպորտային միջանցքների հարցում դեռ ամեն ինչ կորած չէ:
Լրահոս
0