Վերացնել ապօրինի առևտուրն ու զբաղվել փողոցային երաժիշտներով. Սարգսյանի կարգադրությունը

© Sputnik / Andranik GhazaryanՓողոցային առևտուր
Փողոցային առևտուր - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Փողոցային առևտուր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքապետարանում համոզված են, որ փողոցային առևտուրը փչացնում է փողոցների և մայթերի տեսքը, ինչպես նաև կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ առողջության համար։ Մասնագետները ևս մեկ անգամ հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ փողոցում վաճառվող մթերք գնելուց։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքային իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կառույցներին հանձնարարեց զբաղվել բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ և փողոցային երաժիշտների ցուցակ կազմել: Նա այդ մասին հայտարարեց այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետին զեկուցեցին, որ անցած 1 շաբաթում փողոցային ապօրինի առևտրով զբաղվողների նկատմամբ վարչական իրավախախտման 10 արձանագրություն է կազմվել։
«Հյուսիսային պողոտան վերածվել է առևտրի կենտրոնի, Մաշտոցի պողոտան էլ նման է նրան, ինչ տեղի է ունենում Բոմբեյում (քաղաք Հնդկաստանում, այժմ կոչվում է Մումբայ. խմբ․)»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ միայն տուգանքներն արդյունավետ չեն, անհրաժեշտ են իրավական փոփոխություններ։ Սարգսյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցներից սննդամթերք չգնել, քանի որ դրանք վաճառվում են սանիտարական ոչ բարենպաստ պայմաններում։
Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերում էլեկտրոնային կողպեքներ կտեղադրվեն. քաղաքապետ
Քաղաքապետը նշեց, որ այդ ոչ պիտանի մթերքներից օգտվում են երեխաները, իսկ հետո զարմանում ենք, թե որտեղից են ի հայտ գալիս առողջական խնդիրները։
Սարգսյանին զեկուցեցին նաև, որ փողոցային առևտրով զբաղվողներին վաղուց են այլընտրանքային կետեր առաջարկել, բայց վերջիններս համառորեն հրաժարվում են։ Լինում են դեպքեր, երբ ապօրինի գործունեություն իրականացնող անձը խանութ էլ ունի, սակայն նախընտրում է նաև կենտրոնական փողոցների, մայթերի խաչմերուկներում առևտուր անել, քանի որ դա ավելի շահութաբեր է։
Սարգսյանը հանձնարարեց զբաղվել օրինագծով և հասկանալ, թե ինչ փուլում է այն։ Բացի այդ, նա հանձնարարեց նաև փողոցային երաժիշտներին վերահսկելու մեխանիզմներ մշակել։ Քաղաքապետի կարծիքով՝ ոչ բոլորը պետք է հենց այնպես նվագեն քաղաքի կենտրոնում, ցուցակը պետք է հաստատի քաղաքային իշխանությունը։
Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու նպատակով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել։ Մասնավորապես փոփոխություններ են նախատեսվում վարչական իրավախախտումների մասին օրենքում։
Երևանի ևս մի քանի երթուղային գծում նոր ավտոբուսներ կհայտնվեն․ քաղաքապետարան
Լրահոս
0