https://armeniasputnik.am/20220301/amn-mijukajin-zenqy-petq-e-tun-veradardzvi-lavrvovy-elujt-e-unecel--hamazhvoghvovum-39257892.html
ԱՄՆ միջուկային զենքը պետք է տուն վերադարձվի. Լավրովը ելույթ է ունեցել համաժողովում
ԱՄՆ միջուկային զենքը պետք է տուն վերադարձվի. Լավրովը ելույթ է ունեցել համաժողովում
Լավրովի խոսքով` Եվրոպայում գտնվող ամերիկյան միջուկային զենքը պետք է հետ տարվի, իսկ դրա հետ կապված ենթակառուցվածքը` վերացվի։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T16:23+0400
2022-03-01T16:23+0400
2022-03-01T16:41+0400
ռուսաստան
ամն
եվրոպա
զենք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/19/39103444_0:0:3029:1703_1920x0_80_0_0_ea32e3dfbe738766a61cce3bebcefbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանն անընդունելի է համարում, որ ԱՄՆ միջուկային զենքը գտնվում է Եվրոպայում, ժամանակն է, որ այն հետ տարվի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով զինաթափմանը նվիրված համաժողովում։«Մեզ համար անընդունելի է, որ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի հիմնարար դրույթներին հակառակ` ԱՄՆ միջուկային զենքը դեռ գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում։ Պահպանվում է «համատեղ միջուկային առաքելությունների» արատավոր պրակտիկան` ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ: Դրանց շրջանակներում մշակվում են ՌԴ–ում միջուկային զենքի կիրառման սցենարներ: Վաղուց ժամանակն է տուն վերադարձնել ամերիկյան միջուկային զենքը և ամբողջությամբ վերացնել դրա հետ կապված ենթակառուցվածքը Եվրոպայում»,- ասել է Լավրովը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/19/39103444_102:0:2833:2048_1920x0_80_0_0_a159e4aff11ad34752abc68ef9fec40f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լավրով ռուսաստան միջուկային զենք
լավրով ռուսաստան միջուկային զենք
ԱՄՆ միջուկային զենքը պետք է տուն վերադարձվի. Լավրովը ելույթ է ունեցել համաժողովում
16:23 01.03.2022 (Թարմացված է: 16:41 01.03.2022) Լավրովի խոսքով` Եվրոպայում գտնվող ամերիկյան միջուկային զենքը պետք է հետ տարվի, իսկ դրա հետ կապված ենթակառուցվածքը` վերացվի։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանն անընդունելի է համարում, որ ԱՄՆ միջուկային զենքը գտնվում է Եվրոպայում, ժամանակն է, որ այն հետ տարվի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով զինաթափմանը նվիրված համաժողովում։
«Մեզ համար անընդունելի է, որ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի հիմնարար դրույթներին հակառակ` ԱՄՆ միջուկային զենքը դեռ գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում։ Պահպանվում է «համատեղ միջուկային առաքելությունների» արատավոր պրակտիկան` ՆԱՏՕ-ի ոչ միջուկային երկրների մասնակցությամբ: Դրանց շրջանակներում մշակվում են ՌԴ–ում միջուկային զենքի կիրառման սցենարներ: Վաղուց ժամանակն է տուն վերադարձնել ամերիկյան միջուկային զենքը և ամբողջությամբ վերացնել դրա հետ կապված ենթակառուցվածքը Եվրոպայում»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: