00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բեթմենի» պրեմիերան կկայանա. ինչ իրավիճակ կլինի ՀՀ–ում հայտնի ֆիլմերի վարձույթի կասեցումից

© Sputnik / Andranik Ghazaryan«Մոսկվա» ԿԹ
«Մոսկվա» ԿԹ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
«Մոսկվա» ԿԹ
Բաժանորդագրվել
Առավոտյան ամերիկյան The Walt Disney և Warner Bros. ընկերությունները հայտարարել էին, որ կասեցնում են Ռուսաստանում իր ֆիլմերի ցուցադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայկական կողմը համաշխարհային հայտնի ֆիլմերի վարձույթի չեղարկման մասին պաշտոնական հաղորդագրություններ չի ստացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը։

«Մինչ այս պահը մեր ռուս և ուկրաինացի գործընկերների կողմից հայտնի ֆիլմերի վարձույթի չեղարկման մասին պաշտոնական հաղորդագրություններ չենք ստացել։ Մեր կինոթատրոնը ֆիլմերի ձեռքբերման գործընթացի կազմակերպման շրջանակում աշխատում է երկու կողմի հետ։ Վաղվանից վարձույթ է մտնում այս տարվա սպասված ֆիլմերից «Բեթմենը» (դրա վարձույթը Հայաստանում կիրականացվի մարտի 2-ից), իսկ մարտի վերջին «Մորբիուսի» պրեմիերային ենք սպասում։ Մեր գրաֆիկներում դեռևս փոփոխություն չունենք»,– ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ առավոտյան ամերիկյան The Walt Disney ընկերությունները հայտարարել էին, որ կասեցնում են Ռուսաստանում իր ֆիլմերի ցուցադրությունը, իսկ Warner Bros.-ը հետաձգել է այդ երկրում «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան` Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Հայաստանի կինոթատրոնները վարձույթի համար այդ ընկերությունների ֆիլմերը ստանում են ՌԴ–ից և ցուցադրվում են ռուսերեն թարգմանությամբ։
«Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրենի կարծիքով` սահմանափակումը դեռևս բացառապես վերաբերելու է ռուսաստանյան կինոթատրոններին։ Սցենարի վատթարագույն ընթացքի դեպքում, եթե արգելքը դրվի նաև ՀՀ–ի վրա, Խաչատրյանն ասաց, որ բացասական հետևանքները մեծ կլինեն։
Ալբերտ Մկրտչյան՝ ռեժիսոր, որի ֆիլմում թույլ չտվեցին խաղալ Վիսոցկուն
«Ֆիլմերի մեծ մասը մենք վերցնում ենք ռուսերեն հնչյունավորմամբ, հիմնական գործընկերը ռուսական կողմն է։ Բնականաբար, այլընտրանքային տարբերակներ կլինեն, քանի որ համագործակցում ենք նաև այլ երկրներում գտնվող կազմակերպությունների հետ, բայց բոլորին էլ պարզ է, որ հայաստանյան կինովարձույթը արտասահմանյան ֆիլմերի մասով մեծ մասամբ կազմակերպվում է ռուսական կինովարձույթի հետ »,– նշեց Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ ՌԴ կինոթատրոններում հայտնի ֆիլմերի ցուցադրումը կասեցնելու պատճառով հետևանքները գուցե ոչ անմիջապես, բայց մի փոքր ավելի ուշ ՀՀ–ի վրա կանդրադառնան։
Դիտարկելով ամենավատ տարբերակը, երբ շատ սպասված ֆիլմեր հնարավոր է մեծ էկրանին չհայտնվեն, Խաչատրյանը նշեց, որ գուցե անցնեն ուղիղ համագործակցության տարբերակին։

«Նշված կազմակերպությունները (Walt Disney-ը և Warner Bros.-ը – խմբ.) աշխարհի մակարդակով ամենահայտնի կինոարտադրող և կինովարձույթ իրականացնողն են։ Մենք իրենց հետ բանակցելու, համագործակցելու կամ հնարավոր ցուցադրության իրավունք ձեռք բերելու համար պետք է ճանապարհ անցնենք։ Եթե որոշենք, որ պետք է ուղիղ աշխատենք, այնպես չէ, որ կարող ենք 1 զանգով այդ հարցը լուծել։ Բարդ գործընթաց է լինելու, ու այս սցենարը Հայաստանի համար ամենավատը կլինի»,– ասաց Խաչատրյանը։

Նա նաև ընդգծեց, որ ուղիղ համագործակցության անցնելու դեպքում մի որոշ ժամանակ հնարավոր է Հայաստանում վարձույթը կանգ առնի։
«Օսկարի» լավագույն ֆիլմը կորոշվի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում
Լրահոս
0