«Իսկական թրիլեր էր». Լուկաշենկոն` Մոսկվայի և Կիևի բանակցությունների կազմակերպման մասին

© SputnikԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Ալեքսանդր Լուկաշենկո
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը կայացավ Բելառուսի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր պետության տարածքում փետրվարի 28-ին կայացած ռուս–ուկրաինական բանակցությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։

«Եթե պատմենք, թե ինչպես ենք կազմակերպել այդ բանակցությունները, իսկական թրիլեր էր... Բանակցողները պարզապես կեցցեն, նրանք հիասքանչ էին։ Արեցին ավելին, քան հնարավոր էր։ Նրանք 5 ժամվա ընթացքում գերազանց կատարեցին իրենց աշխատանքն առաջին փուլում»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով` բանակցություններին զգուշավոր լավատեսությամբ է պետք վերաբերվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, բայց այս անգամ` արդեն Լեհաստանի և Բելառուսի սահմանին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
Լրահոս
0