00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք եվրոպացի ենք՝ պնդում են ուկրաինացիք, Բրյուսելից պատասխանում են՝ հայերն էլ են եվրոպացի

© AFP 2024 / PATRICK HERTZOGԵվրամիության դրոշը
Եվրամիության դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուկրաինան մինչև վերջ օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ ծանր վիճակից դուրս գալու համար։ Պահանջեց Արևմուտքից ամեն ինչ անել ռուբլին արժեզրկելու նպատակով, ու ստացվեց։
Սպառնաց դառնալ միջուկային պետություն, բայց այդ մեկը դրական արձագանք չգտավ։ Հիմա էլ հորդորում է անմիջապես, առանց հապաղելու բացել իր առջև Եվրամիության դարպասները։ Երկուշաբթի օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտ է ներկայացրել Բրյուսել՝ խնդրելով հատուկ արագացված արարողակարգով Եվրամիության անդամ դարձնել իր երկիրը ։ Միանգամից ասեմ՝ նման բան երբեք չի եղել այն պարզ պատճառով, որ անդամակցման ոչ մի արագացված արարողակարգ ընդհանրապես գոյություն չունի։
Բա ի՞նչն է ուկրաինական իշխանությունների հույսը։ Նրանք ակնարկում են՝ եթե ՆԱՏՕ չեք ընդունում, ինչը, այո′, կարող է միայն թեժացնել իրավիճակը, գոնե Եվրամիության անդամ դարձրեք, դա էլ հո ռազմական կազմակերպություն չէ։ Եվ վերջապես՝ եթե մենք մեզ եվրոպացի ենք զգում, ինչո՞ւ մեզ չեք թողնում Եվրոպա։
Մենք եվրոպացի ենք՝ պնդում են Ուկրաինայի ղեկավարները, Բրյուսելից պատասխանում են՝ հայերն էլ են եվրոպացի
Այս վերջին հարցադրմանը դեռ տարիներ առաջ արձագանքել է Եվրահանձնաժողովի այն ժամանակվա ղեկավար Ռոմանո Պրոդին, որը բավական անկեղծ պատասխան է տվել. «Հետո՞ ինչ, որ ուկրաինացիներն իրենք իրենց ընկալում են որպես եվրոպացիներ։ Հայերն էլ են իրենց եվրոպացի զգում։ Ավելին, նույնիսկ Նոր Զելանդիայի բնակիչները լիովին կիսում են եվրոպական արժեքները»։
Բրյուսելից ակնարկում են՝ հիմա եթե ձեզ ձեր ասած արագացված արարողակարգով ընդունենք, բա վրացիք չե՞ն հարցնի՝ մեզ ինչո՞ւ չեք նույն ձևով ընդառաջում, մանավանդ, որ մենք Ուկրաինայից շատ ավելի լավ ցուցանիշներ ունենք թե′ կոռուպցիայի դեմ պայքարի, թե′ խոսքի ազատության ապահովման ոլորտում։ Եվ վերջապես, ի՞նչ կասեն թուրքերը, որոնք ավելի քան կես դար առաջ են Եվրամիություն մտնելու ցանկություն հայտնել։
Ընդհանրապես, այն պատուհանի մոտ, որտեղ Եվրամիություն մտնելու թույլտվություն են տալիս, մի մեծ հերթ է առաջացել՝ Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Սերբիա, Չեռնոգորիա։ Եվրամիությունը հո չի՞ կարող, ինչպես հայերն են հաճախ անում՝ շրջանցել այդ հերթը և ներս խցկել իրենց ընտրյալին։
Պետք է նաև հաշվի առնել, որ մինչև հիմա Եվրամիությունը դեռ երբեք չի ընդունել նախկին խորհրդային որևէ հանրապետության՝ բացի, իհարկե, Բալթյան երկրներից։ Հիշում եմ, դեռ տարիներ առաջ Եվրոպական բարեփոխումների կենտրոնի ներկայացուցիչ Հիզեր Գրեյբը շատ համառոտ, բայց նաև շատ անկեղծ ամփոփել էր պատճառները, մեջբերեմ. «Դե Բելառուսը չափից դուրս ավտորիտար է, Մոլդովան՝ չափից դուրս աղքատ, Ուկրաինան՝ չափից դուրս խոշոր, Ռուսաստանն էլ չափից դուրս վախենալու է Եվրամիության համար»։ Համաձայնե′ք, բավական դիպուկ գնահատական է։
Դուք, երևի, չեք էլ հիշի, բայց ժամանակին Ուկրաինան, որը հիմա հորդորում է բոլորից արագ իրեն ընդունել Եվրամիություն, Բրյուսելից նույնիսկ փող էր պահանջում եվրոպական ուղղվածությանը հավատարիմ մնալու համար։
«Իսկական թրիլեր էր». Լուկաշենկոն` Մոսկվայի և Կիևի բանակցությունների կազմակերպման մասին
Այո′, գրեթե 10 տարի առաջ, երբ Ուկրաինան հանկարծ որոշեց չստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը և թեքվել դեպի Ռուսաստան, ուկրաինական իշխանությունները բացատրեցին՝ միայն Մոսկվան կարող է երաշխավորել մեր անվտանգությունը, բայց դառնալով Եվրասիական միության անդամ, մենք նաև տնտեսական և ֆինանսական կորուստներ ենք ունենալու։ Այնպես որ, եթե ուզում եք, որ մենք գնանք ոչ թե արևելյան, այլ արևմտյան ուղղությամբ, փոխհատուցե′ք մեր այդ վնասները։
Ի դեպ, հիմա մասնագետներից շատերը զգուշացնում են ուկրաինացիներին՝ մի′ կարծեք, թե Եվրամություն մտնելով՝ դրախտում եք հայտնվելու։ Ձեզնից կպահանջեն ընդհանրապես փակել որոշ հնացած արտադրություններ, ձեր հիմնականում ոչ մրցունակ արտադրանքը համապատասխանեցնել եվրոպական բարձր չափանիշներին, միաժամանակ անողոք պայքար ծավալել կոռուպցիայի դեմ և այլն։ Եվ այդ հարցում արդեն որևէ մեկը չի պատրաստվում ձեզ արտոնություններ շնորհել, որովհետև դա ազդելու է Եվրամիության տարածքում ապրող ցանկացած քաղաքացու կյանքի և բարօրության վրա։
Ռուստամ Մուրադով - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը
Բայց քանզի Ուկրաինան համառում է, և ոչ ոք չի ուզում նրան կտրուկ մերժել, եվրոպացիները փորձում են գոնե ինչ-որ կերպ մխիթարել ուկրաինացիներին։ Հենց այս շաբաթ Բրյուսելում քննարկվելու է Եվրամիության տարածքում հայտնված ուկրաինացիներին բնակության և աշխատանքի երեք տարվա իրավունք շնորհելու հարցը։
Համաձայնե′ք, սա էլ լուրջ նախաձեռնություն է։ Որովհետև, ճիշտն ասած, չեմ պատկերացնում՝ եթե հայաստանցիներին թույլ տային երեք տարի շարունակ ընտանիքներով ապրել և աշխատել Եվրոպայի կենտրոնում, նրանցից քանի՞սը հետո կվերադառնար հարազատ Հայաստան։ Եվ շատ դժվար է պատասխանել այդ հարցին, մանավանդ որ մշուշոտ է ամենագլխավոր հարցը՝ իսկ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը երեք տարի հետո։
Լրահոս
0