00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–Արևմուտք դիմակայությունից ՀՀ–ի ու Արցախի գլխին նոր վտանգներ են կախվում. ընդդիմություն

© Sputnik / Aram NersesyanԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում հարավկովկասյան ճակատի բացումը` միաժամանակ հիշեցնելով, որ այդ ճակատի առաջին շարքերում Թուրքիան ու Ադրբեջանն են։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների, աշխարհում սպառազինությւնների նոր մրցավազքի ու ՀԱՊԿ–ՆԱՏՕ անուղղակի բախման ֆոնին Հայաստանի գլխին նոր սպառնալիքներ են կախվում։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Տարբեր սցենարային զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված հետպատերազմյան անվտանգային միջավայրն առավել մուգ գույներ է ստանում, շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել։ Այս փուլում դրանք կարող են դրսևորվել Հայաստանի ու Արցախի սահմանին տարբեր բնույթի սադրանքներով, մեծամասշտաբ զորավարժություններով, զորքերի կուտակումներով, մեկ այլ փուլում բարձր ռիսկ կա, որ դրանք կարող են ունենալ առավել ագրեսիվ, թիրախային ու մասշտաբային մակարդակ»,– ասաց Աբրահամյանը։

ՌԴ–Արևմուտք դիմակայության պայմաններում պատգամավորը չի բացառում հարավկովկասյան ճակատի բացումը` միաժամանակ հիշեցնելով, որ այդ ճակատի առաջին շարքերում Թուրքիան ու Ադրբեջանն են։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ արձանագրեց, որ Ադրբեջանում հակահայկական տրամադրություններն արդեն ակտիվացել են։ Դրա վառ օրինակն, ըստ նրա, Արցախի խրամորթ գյուղի մոտ վերջին օրերին կատարված սադրիչ գործողություններն են։
Մոսկվան կտրականապես հերքում է Կիևի` ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ ստեղծված իրավիճակի քննարկման համար ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Արցախ–Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին` մարտի 10-ից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու պահանջով։
Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ նույն պահանջով Արցախի Աժ նախագահին են դիմել ԱՀ 3 խմբակցությունները։
«Այսօր, երբ Արցախը գտնվում է ճակատագրական մի հանգրվանի առջև, երբ ակնհայտ են ՀՀ–ի և ԱՀ–ի միջև դեզինտեգրացիոն գործընթացները, խորհրդարանները, հանձինս այդ հանձնաժողովի, չեն կարող անտարբերություն ու անգործություն դրսևորել»,– ասաց Խաչատրյանը։
Գլխավոր խնդիրը Ռուսաստանն արտաքին սպառնալիքից պաշտպանելն է. Շոյգու
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում նաև արձանագրեցին, որ աշխարհում ստեղծված պայմաններում անհասկանալի է Հայաստանի իշխանության կեցվածքը, որը հնարավոր բարդ զարգացումներին նախապատրաստվելու փոխարեն զբաղված է ՀՀ ԶՈւ–ում կադրային փոփոխություններով, իսկ ԳՇ պետի պաշտոնում արդեն տևական ժաանակ է` նշանակում չի եղել։
Լրահոս
0