https://arm.sputniknews.ru/20220301/tiktok-n-u-metan-argelapakel-en-rt-i-ev-sputnik-i-svoccancajin-ejery-em-um-39235278.html
TikTok-ն ու Meta–ն արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում
TikTok-ն ու Meta–ն արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում
Sputnik Արմենիա
Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք գտնվում են Իսպանիայում և Գերմանիայում, արդեն հաստատել են, որ RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերն այդ... 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T11:42+0400
2022-03-01T11:42+0400
2022-03-01T11:47+0400
rt–ի հեռուստաալիքներ
պատժամիջոցներ
ռուսաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/39/23593912_0:160:3073:1888_1920x0_80_0_0_620ab9bc3aa6e1485d27f344d7182c93.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵՄ-ում արգելափակվել են «Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող» լրատվամիջոցների, այդ թվում՝ RT-ի և Sputnik-ի TikTok–յան հաշիվները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NPR-ի լրագրող Բոբի Էլինին։«TikTok-ի խոսնակը NPR-ին հաստատել է, որ Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող լրատվամիջոցների հաշիվները, ներառյալ RT-ն և Sputnik-ը, այժմ արգելափակված են ԵՄ ողջ տարածքում»,– գրել է լրագրողը Twitter-ում։ՌԻԱ Նովոստիի` Իսպանիայում և Գերմանիայում գտնվող թղթակիցները հաստատել են, որ RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը այդ երկրներում չեն աշխատում։ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ ՄուրադովըԱմերիկյան Meta ընկերությունն իր հերթին ԵՄ-ում սահմանափակել է RT–ի և Sputnik–ի սոցցանցային էջերը։ Ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը հայտարարություն է արել Twitter-ում` նշելով, որ հաշվի առնելով ներկա իրավիճակի արտակարգ բնույթը` սահմանափակում են RT–ի և Sputnik–ի հաշիվները ԵՄ տարածքում։Հիշեցնենք` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 27-ին հայտարարել էր ԵՄ-ում ռուսական մի շարք լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոց։ Ֆոն դեր Լեյենն ասել էր, որ արգելքը կներառի RT-ն, Sputnik-ը և նրանց դուստր ձեռնարկությունները: ԵՀ ղեկավարը հավելել էր, որ Եվրահանձնաժողովը դրա համար անհրաժեշտ գործիքներ է մշակում։«Mastercard»–ը որոշ կառույցների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2359/39/23593912_170:0:2901:2048_1920x0_80_0_0_de99ef7ec84766ae4610a6a162b15bef.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
rt–ի հեռուստաալիքներ, պատժամիջոցներ, ռուսաստան, եվրամիություն
rt–ի հեռուստաալիքներ, պատժամիջոցներ, ռուսաստան, եվրամիություն
TikTok-ն ու Meta–ն արգելափակել են RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը ԵՄ-ում
11:42 01.03.2022 (Թարմացված է: 11:47 01.03.2022) Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք գտնվում են Իսպանիայում և Գերմանիայում, արդեն հաստատել են, որ RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերն այդ երկրներում չեն աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵՄ-ում արգելափակվել են «Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող» լրատվամիջոցների, այդ թվում՝ RT-ի և Sputnik-ի TikTok–յան հաշիվները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով NPR-ի լրագրող Բոբի Էլինին։
«TikTok-ի խոսնակը NPR-ին հաստատել է, որ Ռուսաստանի կառավարության կողմից աջակցություն ստացող լրատվամիջոցների հաշիվները, ներառյալ RT-ն և Sputnik-ը, այժմ արգելափակված են ԵՄ ողջ տարածքում»,– գրել է լրագրողը Twitter-ում։
ՌԻԱ Նովոստիի` Իսպանիայում և Գերմանիայում գտնվող թղթակիցները հաստատել են, որ RT-ի և Sputnik-ի սոցցանցային էջերը այդ երկրներում չեն աշխատում։
Ամերիկյան Meta ընկերությունն իր հերթին ԵՄ-ում սահմանափակել է RT–ի և Sputnik–ի սոցցանցային էջերը։ Ընկերության փոխնախագահ Նիկ Քլեգը հայտարարություն է արել Twitter-ում` նշելով, որ հաշվի առնելով ներկա իրավիճակի արտակարգ բնույթը` սահմանափակում են RT–ի և Sputnik–ի հաշիվները ԵՄ տարածքում։
Հիշեցնենք` Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարի 27-ին հայտարարել էր ԵՄ-ում ռուսական մի շարք լրատվամիջոցների աշխատանքի արգելափակման մասին՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոց։ Ֆոն դեր Լեյենն ասել էր, որ արգելքը կներառի RT-ն, Sputnik-ը և նրանց դուստր ձեռնարկությունները: ԵՀ ղեկավարը հավելել էր, որ Եվրահանձնաժողովը դրա համար անհրաժեշտ գործիքներ է մշակում։