Ուկրաինայից Հայաստան եկող ՀՀ քաղաքացիների համար մի շարք երկրներ Շենգեն վիզա չեն պահանջի

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
ՀՀ ԱԳՆ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ ԱԳՆ–ն նաև տրամադրել է հեռախոսահամարներ, որոնցով աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
«Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ են գործուղվել նշյալ երկրների` Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել հետևյալ կոնտակտային համարներով և էլ․ փոստի հասցեով.
Թեժ գծի էլ-փոստի հասցե՝
hotline@mfa.am
ՀՀ ԱԳՆ թեժ գիծ (ք. Երևան)
+37460620111
WhatsApp, Viber (հաղորդագրություններ)
+37455620111
Ուկրաինայում ՀՀ դեսպանություն (ք. Կիև)
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
+380487039176
+380487039178
Ուկրաինա (ք. Լվով)
ՀՀ պատվավոր հյուպատոս
+380980055005
Ուկրաինա (ք. Տերնոպոլ)
Հայերի միության գործադիր տնօրեն
+380966380838
Լեհաստանում ՀՀ դեսպանություն (ք.Վարշավա)
+48508878332
Լեհաստան (ք. Առլամով)
ՀՀ դեսպանության ներկայացուցիչ
+48501865505
Լեհաստան (ք. Պշեմիսլ)
Հայ համայնքի ներկայացուցիչ
+48796225555
Սլովակիայում ՀՀ դեսպանություն (նստավայր՝ ք. Վիեննա)
+4315227479205, +43676848443205
Սլովակիա (ք. Միխալովցե)
ՀՀ դեսպանության ներկայացուցիչ
+421918185185
+43676848443210
Սլովակիա (ք. Բրատիսլավա)
ՀՀ պատվավոր հյուպատոս
+421905616731
Հունգարիա (ք. Դեբրեցեն)
ՀՀ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ
+36202117398
Ռումինիայում ՀՀ դեսպանության (ք.Բուխարեստ)
+40372787001
+40721685877
Ռումինիա (ք. Բոտոշան)
ՀՀ դեսպանության ներկայացուցիչ
+40372733315
Մոլդովա
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Ենթակա է թարմացման
Մոլդովա (ք.Քիշնև)
ՀՀ պատվավոր հյուպատոս
+37362138888
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
+79614084423
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններ են ընթանում արդեն 6 օր։
Արևմուտքը տնտեսական մեծ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և ՌԴ-ի հայտնի մարդկանց նկատմամբ։
Լրահոս
0