Զելենսկին զրուցել է Բայդենի հետ. ի՞նչ են քննարկել

© AFP 2023 / BRENDAN SMIALOWSKIВстреча президентов США и Украины Джо Байдена и Владимира Зеленского в Овальном кабинете Белого дома (1 сентября 2021). Вашингтон
Встреча президентов США и Украины Джо Байдена и Владимира Зеленского в Овальном кабинете Белого дома (1 сентября 2021). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերոջն աջակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քիչ առաջ խոսել եմ ԱՄՆ նախագահի հետ։ Քննարկվել է հակառուսական պատժամիջոցների հարցում ԱՄՆ–ի ղեկավար դերը և Ուկրաինային պաշտպանական աջակցությունը»,- Twitter-ում գրել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին օգնության համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններ են ընթանում արդեն 6 օր։
Արևմուտքը տնտեսական մեծ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և ՌԴ-ի հայտնի մարդկանց նկատմամբ։
Լրահոս
0