00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

14-ամյա հայ թենիսիստը Թուրքիայում հաղթել է թուրքին ու չեռնոգորցուն և չեմպիոն դարձել

© Photo : official site of MESCS of RA 14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող
14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Բաժանորդագրվել
Միքայել Ավանեսյանը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, իսկ Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում լավագույնն է 14 տարեկանների շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of MESCS of RA 14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող
14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
14-ամյա Միքայել Ավանեսյանը Թուրքիայում դարձել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնության հաղթող
Կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակիչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ։
«Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Նա Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»,– նշել է Կարամանուկյանը:
Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է մայրաքաղաքում։
Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Կարամանուկյանը շեշտել է, որ Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից, սակայն հույսերը մեծ են։
Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն։
Այս տարվա մրցաշարին հայկական թիմը մեկնել է պետական ֆինանսավորմամբ:
Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից, Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին:
Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:
Լրահոս
0