00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք ուզում թուրքի վտանգը նորից զգալ. Անիպեմզայի բնակիչները դեմ են սահմանի բացմանը

© Sputnik / Nairi HokhikyanՏուն Անիպեմզայում
Տուն Անիպեմզայում - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Բաժանորդագրվել
Անիպեմզայի բնակիչները, որոնցից շատերը արմատներով սասունցիներ, ալաշկերտցիներ, կարսեցիներ են, շատ լավ գիտեն թուրքի ձեռագիրը։
Շիրակի մարզի Անիպեմզա մտնելիս առաջին բանը, որ նկատում ես, գյուղի կողքով անցնող երկաթուղին է և քիչ այն կողմում խստորեն հսկվող ցանկապատը, որն անցնելը առանց հատուկ թույլտվության հավասարազոր է պետական դավաճանության։
© Sputnik / Nairi HokhikyanՀայաստան-Թուրքիա սահման
Հայաստան-Թուրքիա սահման - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Հայաստան-Թուրքիա սահման
Հայաստանի և Թուրքիայի 311 կմ-անոց սահմանային ցանկապատի մոտ 5կմ-ը Անիպեմզա համայնքով է անցնում։ Գյուղում մոտ 550 բնակիչ կա, մարդիկ ամեն օր տեսնում են մի քանի հարյուր մետր այն կողմում կանգնած թուրք զինվորականներին, զրուցում երկու երկրների սահմանի հայկական կողմը հսկող ռուս զինծառայողների հետ։ Անիպեմզայում հանդիպում եմ որոշ բնակիչների հետ։
© Sputnik / Nairi HokhikyanԵրկաթուղի Անիպեմզա գյուղում
Երկաթուղի Անիպեմզա գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Երկաթուղի Անիպեմզա գյուղում
Նվարդ Մուրադյանն ասում է՝ չնայած իրենք անմիջապես Թուրքիայի սահմանին են, համարվում են սահմանապահ համայնք, բայց երբևէ պետական որևէ աջակցություն չեն ստացել։
«Ժողովուրդն էլ հեչ գործ չունի, քարհանքում են հիմնականում աշխատում, բայց ամեն անգամ պրոպուսկ պիտի հանեն, որ մտնեն գրանիցը։ Բայց դա էլ ժամանակավոր է, հիմա քարհանքն էլ չի աշխատում»,-նեղսրտում է Անիպեմզայի տարեց բնակչուհին։
Գյուղի դպրոցում աշխատող Արթուր Խաչատրյանն էլ ասում է՝ Անիպեմզան այսօրվա վկան է 100 տարի առաջ տեղի ունեցած անարդարության ու հայրենիքի մասնատման։ Եթե իրենց բերրի հողերը չտային թուրքին, այսօր գուցե այլ կերպ կապրեին։
© Sputnik / Nairi HokhikyanԱնիպեմզա բնակիչ Արթուր Խաչատրյան
Անիպեմզա բնակիչ Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Անիպեմզա բնակիչ Արթուր Խաչատրյան
1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանի և Թուրքիայի սահմանը գծանշվեց հիմնականում Արաքս գետով՝ ձգվելով Վրաստանի սահմանից մինչև Նախիջևան։ Սահմանի այն կողմում մնացին Անի մայրաքաղաքը, Արարատ լեռը, Կարս, Իգդիր, Արդահան, Ալաշկերտ, Բայազետ և պատմական հայկական բազմաթիվ այլ բնակավայրեր։ Հայաստանի Հանրապետության կողմում մնացած բնակավայրերում, այդ թվում` Անիպեմզայում, այսօր էլ մարդիկ նայում են ցանկապատից այն կողմ ու հիշում իրենց պապերի պատմածները։
Անիպեմզան նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղի բնակչության նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ է տեղափոխվել Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի շրջաններից։ Լինելով նաև Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի սերունդներ՝ այս մարդկանցից շատերը արմատներով սասունցիներ, ալաշկերտցիներ, կարսեցիներ են։ Ցույց եմ տալիս ցանկապատով բաժանված սահմանը և հիշեցնում, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է Թուրքիայի հետ՝ սահման բացելու համար։ Սպասում եմ, որ սահմանին ապրող հայաստանցիները պետք է ոգևորությամբ ընդունեն այդ լուրը, բայց սպասումներս այլ պատասխանի են հանդիպում։

«Սահմանը որ բացվի, մենք էլի վախով ենք ապրելու։ Մենք չենք ուզում դրանց հետ սահման բացել, մենք հիմա ապահով քնում-ելնում ենք։ Չենք ուզում թուրքի վտանգը նորից զգալ»,-ասում է տիկին Նվարդը։

«Սահման բացելը սխալ է։ Թուրքը միշտ էլ մնացել է թուրք։ Դուք հավատում եք, որ թուրքի հետ մենք կկարողանանք հաշտ ապրե՞լ։ Չհավատաք։ Նրանց նպատակն այլ է»,- շեշտում է Արթուր Խաչատրյանը։

Զրուցելով Անիպեմզայի բնակիչների հետ՝ մտնում եմ գյուղի տարածքում գտնվող Երերույքի տաճար։
© Sputnik / Nairi HokhikyanԵրերույքի տաճարը
Երերույքի տաճարը - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Երերույքի տաճարը
Ըստ պատմագրության՝ Անիի բաց նարնջագույն տուֆից կառուցված Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Հիմա կիսավեր է։ Այն բազմիցս ենթարկվել է թուրքական հարձակումների։ Հավանաբար հենց թուրքերի ձեռամբ էլ եկեղեցին դարձել է կիսավեր, նաև 1600 տարվա հնագույն այդ կառույցի վրայից հանվել են քարեր, որոնք էլ պատճառ են դարձել եկեղեցու պատերի վրա մեծ ճաքերի առաջացման։ Անիպեմզայի այսօրվա բնակիչները մատնացույց են անում կիսավեր եկեղեցին ու ասում՝ թուրքի ձեռագիրը սա է։ Նույնը եղել է 500 կամ 100 տարի առաջ, այդպիսին է նաև այսօր։
Ինչպե՞ս է Թուրքիան որպես բնական պատնեշ օգտագործում քրդերին ու հայերին
Լրահոս
0