00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր ժողովուրդը ողբալի վիճակում չէր լինի. Տեր–Պետրոսյանն արձագանքել է մտավորականներին

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Լևոն Տեր–Պետրոսյան
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը մտավորականներին խորհուրդ է տվել ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն արձագանքել է 8 տասնյակ մտավորականների դիմումին, որով նրանք կոչ էին արել քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու, Արցախի բռնազավթված տարածքները դեօկուպացնելու ուղղությամբ։
Առաջին նախագահը ուղերձի հեղինակ մտավորականներին խորհուրդ է տվել ընթերցել Լեոյի հետ հանդիպման մասին Ավետիք Իսահակյանի հուշերը։

«Եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետևելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր հաստատաբար այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»,– գրել է Տեր–Պետրոսյանը։

Առաջին նախագահը նաև մեջբերել է Իսահակյանի` 1933թ–ին գրած հուշերը, որտեղ հեղինակը ներկայացնում է Լեոյի հետ զրույցից մի հատված. «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,-ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք` պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը»։
Հիշեցնենք` այսօր` մարտի 2-ին, մամուլում հրապարակվել էր 80 մտավորականների` ակադեմիկոսների, ԳԱԱ թղթակից անդամների, գիտությունների դոկտորների, թեկնածուների դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ՀՀ գործադիր ու օրենսդիր իշխանություններին։
Բաց նամակում նրանք կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։
Լրահոս
0