Մխիթարյանը պետք է մնա. Ժոզե Մոուրինյոն որոշում է կայացրել

© AFP 2022 / Oli SCARFF / AFPՀենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն
Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռոմայի» գլխավոր մարզիչը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը ամենաառանցքային խաղացողն է։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, պորտուգալացի մասնագետը այդ հարցում սկզբունքային է։
Ըստ հրապարակման` Նիկոլո Զանիոլոյի՝ հավանական հեռանալու ֆոնին մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով։
Ավելի վաղ պորտուգալացին նշել էր, որ կիսապաշտպանության գծում Հենրիխ Մխիթարյանը «լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է»։
Նշենք, որ «Ռոմայում» երեք մրցաշրջանների ընթացքում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է հարյուրից ավելի հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։
Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ իտալական «Ռոմայի» հինգ ֆուտբոլիստ ծրագրում են այս ամառ հեռանալ ակումբից։ Այդ ֆուտբոլիստներն են Հենրիխ Մխիթարյանը, Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան և Նիկոլո Զանիոլոն:
Լրահոս
0