00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարոզչությունը «ոսկե սարեր» է խոստանում. ե՞րբ են Ուկրաինայում սկսելու քննդատաբար մտածել

© AP Photo / Emilio MorenattiԿիևի խցանված փողոցները
Կիևի խցանված փողոցները - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի մայրաքաղաքում հույս ունեն, որ Ռուսաստանի նկատմամբ «հաղթանակ» տանելու դեպքում ներդրումների մեծ ներհոսք կլինի և Կիևը երկրորդ «Դուբայ» կդառնա։ Սակայն այդ հույսերն անհիմն են, կարծում է հոդվածի հեղինակը։

Վալերի Միխայլով, ՌԻԱ Նովոստի

Արդեն վեցերորդ օրն է, ինչ շարունակվում են Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիային ուղղված հատուկ ռազմական գործողությունները։ Կիևը, ի տարբերություն մի շարք այլ ուկրաինական քաղաքների, այդ օրերը համեմատաբար հանգիստ է անցկացրել, քաղաքի և դրա բնակիչների համար հիմնականում խնդիր էին ստեղծում տեղական և կենտրոնական իշխանության «յուրօրինակ» որոշումները. այդպես էլ չսկսված տարհանում (ոչ միայն Կիևի, այլև այն բնակավայրերի, որտեղ իսկապես մարտական գործողություններ էին ընթանում), ինքնաձիգների զանգվածային բաժանում ում պատահի, հատուկ սերմանվող դիվերսանտամոլություն, պարետային ժամի տևողության վերաբերյալ տարօրինակ որոշումներ և այլն։
Որոշակի շոկից հետո, որը պայմանավորված էր փետրվարի 24-ին ռուս դեսանտայինների կողմից Գոստոմելի օդանավակայանի (Կիևի արվարձաններից տասը կմ հեռու) գրավումով և այն պահելով, արդեն փետրվարի 26-27–ին ագրեսորին շուտափույթ «հաղթահարելու» կիևցիների վստահությունը սկսեց վերադառնալ։

Դրան մի քանի հանգամանք նպաստեց

Նախևառաջ, հզոր պետական քարոզչությունը։
Երկրորդ՝ ИПСО–ի աշխատանքը (Ուկրաինական զինուժի տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողությունների ստորաբաժանումները, որոնց վերջին ութ տարիների ընթացքում բավականին լավ «մարզել» են «արևմտյան գործընկերները»), որոնք իսկույն ևեթ սկսեցին հսկայական թվով ֆեյքեր բուծել ագրեսորի հսկայական կորուստների և խաղաղ բնակչության հանդեպ նրա գազանությունների մասին։
Երրորդը՝ բնակչության գերակշռող մասի մոտ քննադատական մտածողության անգամ ծիլերի բացակայությունն է։
Այն մասին, որ ուկրաինացի զինվորականները հետ են վերցրել Գոստոմելի օդանավակայանը, պետական քարոզչությունը միայն փետրվարի 25–ին երկու անգամ հայտարարեց։ Ընդ որում, ռուսական զորքերի հետագա ներկայությունն այնտեղ հանրությանը բացարձակ չշփոթեցրեց։
Եվ էլ ավելի անհեթեթ և ինչ–որ իմաստով ծաղրական էր 13 սահմաապահների հետ կապված դրվագը, որոնք իբրև թե մինչև վերջին շունչը պաշտպանել էին Զմեինի կղզին և «զոհվել էին» ռուսական Ռազմածովային նավատորմի կողմից այն գրավելու ժամանակ։ Զելենսկին անգամ իր ելույթում հայտարարեց նրանց բոլորին հետմահու Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու մասին։
Ի՞նչ եք կարծում, երբ «զոհված» սահմանապահներին (ընդ որում ոչ թե 13, այլ 82 մարդու) ռուսական ՌԾՆ–ն ցուցադրեց որպես հանձնվածներ, որևէ մեկը հետաքրքրվե՞ց, թե ինչու էլ Զելենսկին մարդկանց ողջ–ողջ թաղել։ Ոչ։ Իսկ ոմանք հասան անգամ այն հիասքանչ մտքին, թե Վլադիմիր Պուտինն ի սկզբանե այդ հարցում մոլորեցրել է Վլադիմիր Զելենսկուն, ինչն էլ վերջինիս ստիպել էր սխալ որոշում ընդունել։ Եվ այս վարկածը բավականին տարածվեց Կիևում, չնայած դրա բացարձակ անհեթեթ բնույթին։
Ի դեպ, ոչ արժանապատիվ վերաբերմունքը գերիների հանդեպ, որն արձանագրվել էր տեսանյութում, ցավոք, ոգեշնչող դարձավ բազմաթիվ քաղաքացիների համար, ինչը ստիպում է ակամա վերադառնալ դենացիֆիակցիայի հարցին։
«Հաղթահարման» ալիքի վրա Կիևում սկսեցին խոսել այն մասին, որ բավական է ընդամենը մի լավ ճզմել ագրեսորին (իսկ դա մոտակա ապագայի հարց է), և Ուկրաինային ոչ միայն կընդունեն ԵՄ և ՆԱՏՕ, այլև ուղղակի ներդրումախեղդ կանեն։ Պետք է ընդամենը մի քիչ դիմանալ, և կյանքը Դուբայի կյանքի նման կլինի։
Ամենազվարճալին այն է, որ շուտափույթ երջանկության մասին վերլուծություններ կարելի էր լսել նաև մթերային խանութների և սակավաթիվ գործող դեղատների հսկայական հերթերում։
Թեև Կիևում մարտական գործողություններ չկան, քաղաքային իշխանությունները, չգիտես ինչու, փետրվարի 26-28–ը մարդկանց տներում փակեցին 17։00-ից մինչև 08։00–ն։ Անգամ հաց ու ջուր գնելու համար դուրս գալու երկարատև անհնարինությունն էր ձմռան վերջին օրը առաջացած անվերջանալի հերթերի հիմնական պատճառը, չնայած որ Կիևում բնակչության մոտ երկու երրորդն էր մնացել, ոչ ավելի։
Ի դեպ, բացակա մեկ երրորդին հաջողվել էր դուրս գալ ոչ թե տեղական իշխանությունների շնորհիվ, այլ ավելի շուտ ի հեճուկս նրանց. Կիևի իշխանությունները որևէ էվակուացիա չէին կազմակերպել։ Եվ ոչ միայն Կիևի իշխանությունները. ինչպես երևում է, դա կենտրոնական մակարդակով ընդունված գիտակցված որոշում է եղել` տուժածների թիվն ավելացնելու նպատակով։
Հարկ է նշել, որ սննդամթերքները խանութի դարակներից դեռ չեն անհետացել, բայց հացն ու կաթը արդեն դեֆիցիտ են դառնում, իսկ բազմաթիվ այլ ապրանքների գները սկսել են բարձրանալ։ Դեղերը նույնպես սկսում են անհետանալ։
Հրդեհներ և ավերակներ. Ուկրաինայի ԶՈւ–ն հրետակոծում է Դոնեցկի բնակելի թաղամասերը
Փոխարենը, որպեսզի ձանձրալի չլինի, քաղաքային իշխանությունները նախանձելի կանոնավորությամբ օդային տագնապ են հայտարարում, որոնք ոչ մի օդային հարձակումով չեն ավարտվում։
Անգամ չնայած այն բանին, որ բուն քաղաքից ծանր հրետանին կրակում է դեպի հյուսիս` այդ նույն Գոստոմելի և մոտակա բնակավայրերի ուղղությամբ, որոնցից, ինչպես երևում է, այս ամենի արդյունքում քիչ բան է մնալու։ Այնպես որ, Դոնեցկում կամ Գորլովկայում բնակելի շենքի ուղղությամբ հարվածներն ինչ–որ բացառիկ բան չեն։ Կիևի արվարձաններին նույնպես հարվածում են։ Իսկ «Мрия» ինքնաթիռը, որ ոչնչացման մասին իր ելույթում հայտարարեց Զելենսկին, ակնհայտորեն «ապակոմունիզացվել» է ոչ նրանց կողմից, ովքեր այժմ զբաղեցնում են Գոստոմելը։
Կիևցիների համար զվարճանքի մեկ այլ միջոց է դարձել «դիվերսանտամոլությունը», որը սերմանում է իշխանությունը։ Մարդկանց առաջին գնդակահարությունը` իշխանությունների բաժանած ինքնաձիգների տասնյակ հազարավոր երջանիկ տերերի կողմից, տեղի ունեցավ արդեն փետրվարի 25-ին։ Ինչից հետո «դիվերսանտների» որսը «ավտոմատավորների» սիրելի զբաղմունքը դարձավ։
Եվ ամեն ինչ ավարտվեց մի շարք անպատիժ սպանություններով։ Ինչին կրկին ուղղակիորեն նպաստել են իշխանությունները։ Օրինակ` քաղաքապետ Կլիչկոն, որը դիվերսանտ հայտարարեց բոլոր նրանց, ովքեր ղեկին կնստեն պարետային ժամի ընթացքում, ապա` նաև նրանց, ով մտնում է հանրային տրանսպորտի շարժման գիծ։ Եվ, համապատասխանաբար, թույլ տվեց կրակել նրանց։ Ի դեպ, այդպիսի թույլտվություններ ոչ միայն նա է տվել, այլև մյուս քաղաքների քաղաքապետները։ Այս ամենի ֆոնին «դիվերսանտների» թողած ինչ–որ նշանների որոնում, հեռախոսներում տեղորոշման անջատում, ինչի անհրաժեշտության մասին հաջողացրին հայտարարել անգամ ՆԳՆ-ում, անվնաս չարաճճիություն է թվում։
Կրեմլ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Մոսկվան կտրականապես հերքում է Կիևի` ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները
Կիևում ռուսական զորքին, մեղմ ասած, չեն սպասում։ Բնակիչների մեծ մասի ուղեղները հրաշալի են լվացված։ Բայց պետք է նշել, որ արևելյան շրջաններում էլ, որտեղ վերաբերմունքը կարող էր այլ լինել, այն առայժմ չի արտահայտվում։ Այստեղ խնդիրը հիմնականում վստահության բացակայությունն է, որ վաղը իրենց չեն լքի։ 2014թ.–ին և դրանից հետո Մայդանի դեմ ելույթ ունեցողներից շատերը ոչ միայն հալածվեցին, այլև զրկվեցին կյանքից կամ բազմաթիվ տարիներ անցկացրին ճաղերի հետևում։
Եվ վախեցնելու գործընթացը չի դադարում. Կուպյանսկի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործը` միայն այն բանի համար, որ նա ռուսական բանակի հետ համագործակցության էր գնացել քաղաքային տնտեսության գործունեության հարցերում, դրա վառ ապացույցն է։ Իրավիճակը տարբերվում է թերևս միայն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։
Եվ դրա պատճառն այն չէ, որ այդ հատվածում սկզբունքորեն տարբերվող մարդիկ են ապրում։ Այլ այն պատճառով, որ ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի ճանաչումը բնակիչների համար ակնհայտ երաշխիք է դարձել, որ մեկ–երկու ամիս անց քաղաքական դիրքորոշման համար իրենց չեն այրի կամ ողջ–ողջ չեն թաղի։ Առանց որևէ երաշխիք ստանալու մյուս մարզերում ապրող մարդիկ պարզապես չեն համարձակվում բարձր խոսել։
Լրահոս
0