ՌԴ պատվիրակությունը երեկոյան պատրաստ է բանակցությունների. հուսով են` ուկրաինացիները կգան

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկՌուս–ուկրաինական բանակցություններ
Ռուս–ուկրաինական բանակցություններ - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Ռուս–ուկրաինական բանակցություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կրեմլում բազմիցս հնչեցրել են այն պայմանները, որոնք առաջ է քաշում Ռուսաստանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսական պատվիրակությունը ուկրաինական կողմի հետ բանակցությունների պատրաստ կլինի արդեն երեկոյան։ Կրեմլում հույս ունեն, որ բանակցողները կժամանեն: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով երկխոսության միջոցով նվազագույն հաջողության հասնելու հավանականության մասին հարցին։
«Նման կանխատեսումներ չեմ անի, կանխատեսման շնորհք չունեմ։ Հուսանք կգան ուկրաինացի բանակցողները», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հավելել է, որ Կրեմլում բազմիցս հնչեցրել են այն պայմանները, որոնք առաջ է քաշում Ռուսաստանը։
Նախօրեին հանդիպման կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը` Բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 2-ին Բելառուսի տարածքում ՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում:
Լրահոս
0