https://armeniasputnik.am/20220302/verjin-angam-azh-ambivonic-1999-in-em-elujt-unecel-hh-nakhagahi-teknatsu-39285724.html
Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել. ՀՀ նախագահի թեկնածու
Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել. ՀՀ նախագահի թեկնածու
Խաչատուրյանը նշեց, որ պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու համար արժանապատիվ ապագա։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T11:12+0400
2022-03-02T11:12+0400
2022-03-02T17:29+0400
խաչատուր սուքիասյան
նախագահ
ելույթ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/02/39292986_114:274:1521:1065_1920x0_80_0_0_79aed17f84422fe1e84369b932e062c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները` մենք կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության և վստահության։ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։Նրա խոսքով` այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, ԶԼՄ–ների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները։Խաչատուրյանը նշեց, որ պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք արժանապատիվ ապագա ստեղծելու համար։ Նա հավելեց, որ ՀՀ նախագահի աշխատանքը կախված է լինելու նաև իշխանության 3 թևերի աշխատանքից։Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։Ի դեպ, ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/02/39292986_16:0:1436:1065_1920x0_80_0_0_d706fd5124308f84526e02a16670e1de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
խաչատուր սուքիասյան, նախագահ, ելույթ
խաչատուր սուքիասյան, նախագահ, ելույթ
Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել. ՀՀ նախագահի թեկնածու
11:12 02.03.2022 (Թարմացված է: 17:29 02.03.2022) Խաչատուրյանը նշեց, որ պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք՝ ստեղծելու համար արժանապատիվ ապագա։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները` մենք կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության և վստահության։ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։
«Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել։ Իմ տարիքը միգուցե այնպիսին էր, որ չպիտի հուզումնալից պահեր ապրեի, բայց, միևնույն է, ինձ համար հուզումնալի է այս պահը։ Իրականությունը գնահատելու համար շատ կարևոր է պատրանքներից ազատվելը, որը հնարավորություն կտա հասկանալու` քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի լինելու։ Այսինքն` նախագահական և խորհրդարանական համակարգերը բոլոր պետություններում իրենց առավելություններով հանդերձ ունեն նաև թերություններ»,–ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` այս կամ այն երկրի քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինեն իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, ԶԼՄ–ների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխությունն ու ազատ ընտրությունները։
Խաչատուրյանը նշեց, որ պետք է ամեն գնով ինքնակազմակերպվենք արժանապատիվ ապագա ստեղծելու համար։ Նա հավելեց, որ ՀՀ նախագահի աշխատանքը կախված է լինելու նաև իշխանության 3 թևերի աշխատանքից։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել։
Ի դեպ, ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։