00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը վերածում էր Ուկրաինան հակաՌուսաստանի, ճնշվում էր ռուսական ամեն ինչը. Կոպիրկին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչվեն՝ որպես խնդրի քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Արևմուտքի ու առաջնահերթ՝ ԱՄՆ-ն որդեգրած քաղաքականության հետևանքն է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին։ Մասնավորաբար, խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ խոստումներին, որոնք, սակայն, չպահպանվեցին։ Դեսպանն ընդգծում է, որ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն ընտրել է Եվրոպայի ռազմաքաղաքական յուրացման գիծը՝ նպատակ ունենալով Վարշավյան դաշինքը ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներով և ուժերով փոխարինել։
Կոպիրկինի խոսքով՝ այս ողբերգությունը ոչ թե մեկ շաբաթվա, այլ տարիների պատմություն ունի։ Հիշեցնում է 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի պետական հեղաշրջումը, երբ դիպուկահարները սպանում էին ինչպես ուժայիններին, այնպես էլ նրանց դիմակայող ցուցարարներին՝ հրահրելով իրավիճակի սրում։ Ընդգծում է՝ կատարվածը դեռ մանրամասն հետաքննության կարիք ունի, այդ թվում նաև արտաքին այն ուժերի առումով, որոնք այդ հեղաշրջման հովանավորներն էին։
«Ընդ որում, հեղաշրջումը կատարվել է, չնայած ընդդիմության և իշխանության միջև համաձայնագրի ստորագրմանը, որը վավերացրել են եվրոպական մի շարք պետությունների արտաքին գործերի նախարարները։ Սակայն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, այսինքն՝ դա օրինական ընտրված, օրինական գործող իշխանության արյունալի տապալումն էր»,- նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը բոլոր ջանքերը գործադրել է Ուկրաինան հակաՌուասաստան դարձնելու համար, երկրում ճնշվում էր ռուսական ամեն ինչը։
Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը չի ձգտել ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել՝ հասկանալով, որ կարող են լինել տարբեր շահեր, հայացքներ ու կարծիքներ Ուկրաինայի կողմնորոշման վերաբերյալ։
«Հարցն այն չէ, որ Ուկրաինան չնայի Արևմուտքի ուղղությամբ, չփոխգործակցի Արևմուտքի հետ։ Խնդիրն այլ էր. ընտրվեց Ուկրաինան կոտրելու և այն հակաՌուսաստան դարձնելու ուղղություն։ Հասկանալի է, թե ում աշխարհաքաղաքական շահերից է սա բխում։ Եվ դա, իհարկե, որոշակի փուլում իրական սպառնալիք է դարձել Ռուսաստանի Դաշնության համար»,- նշեց դեսպանը։
Ռուս–ուկրաինական բանակցությունները մեկնարկել են
Նա հիշեցրեց Ղրիմի դեպքերը, երբ իշխանության եկած ազգայնականները չէին թաքցնում սպառնալիքները Ղրիմի ու Ղրիմի ռուսների նկատմամբ։ Դեսպանի խոսքով՝ Դոնբասի խնդրից հետո էլ Ռուսաստանը տրամադրված էր հարցը լուծել քաղաքական ճանապարհով։
«Մինսկի գործընթացը, Մինսկի համաձայնագրերը... Մենք դրանց մշակման ակտիվ մասնակիցներ ենք եղել։ Մենք չէինք հանդիսանում այդ համաձայնագրերի կողմ, բայց Գերմանիայի, Ֆրանսիայի հետ ակտիվորեն մասնակցել ենք նախապատրաստման գործընթացին և, ընդհանուր առմամբ, 8 տարի արել ենք հնարավոր ամեն ինչ, որ այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն՝ որպես խնդրի քաղաքական, նորմալ կարգավորման միակ հնարավոր ճանապարհ, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- շարունակում է դեսպանը։
Նրա խոսքով՝ մի կողմից Ուկրաինան շահագրգռված էր, որ Մինսկի համաձայնագրերը լինեն, իսկ մյուս կողմից՝ բացարձակապես շահագրգռված չէր, որ այդ համաձայնագրերը կյանքի կոչվեին։ Վստահ է՝ այս ամենը տեղի է ունեցել արևմտյան գործընկերների լիակատար հովանավորությամբ, այդ թվում նաև նրանց, ովքեր մասնակցել են, այսպես կոչված, նորմանդական ձևաչափին։
Պատասխանելով այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու էր Արևմուտքը ձգտում Ուկրաինան արհեստականորեն հակաՌուսաստան դարձնել, երբ Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվող Մերձբալթյան երկրները վաղուց ՆԱՏՕ-ի կազմում են, Կոպիրկինը մի քանի պատճառ է նշել։
«Նախ հիշեցնեմ Զբիգնև Բժեզինսկու (ԱՄՆ նախագահի Քարտերի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական) թեզերը, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը չի կարող կայսրություն լինել։ Երկրորդ գործոնն այն է, որ, հասկանալի է` Ուկրաինան և՛ տարածքային, և՛ աշխարհագրական դիրքի առումով ռազմավարական շատ կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպայում։ Եվ գլխավոր գործոնը, որն աշխատել է Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը որոշելիս, այն է, որ, իսկապես, ռուսներն ու ուկրաինացիները միասնական ժողովուրդ են։ Պառակտումը, իրոք, շատ դժվար է։ Դուք կարող եք պատեր տեղադրել, ինչպես ուզում էր դա անել Կիևի ռեժիմը, բայց, միևնույն է, մնում են մարդկային կապերը»,- նշում է դեսպանը։
Այսպիսով, Ուկրաինայի վրա ազդելով՝ Արևմուտքը նպատակ ուներ ապակայունացնել Ռուսաստանը։ Դեսպանը կարծում է, որ այս գործընթացում հաշվի են առնվել բոլոր այն գործոնները, որոնք օբյեկտիվորեն Ուկրաինան դարձնում էին Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապող օղակ, պարզապես այդ բոլոր գործոններն օգտագործվում էին հակառակ նպատակներով՝ ի վնաս Ուկրաինայի և նրա ժողովրդի, ի վնաս Ռուսաստանի ու ի վնաս Եվրոպայի։
Դեսպան Կոպիրկինը նկատում է, որ այսօր մենք ականատես ենք լինում, որ այդ գործոնները նաև աշխատել են ի վնաս խաղաղության և կայունության ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Եվրատլանտյան տարածքում կամ Եվրասիայում։
Ֆրանսիայի տնտեսության շատ ճյուղեր տուժում են Ուկրաինայի հակամարտության պատճառով. Մակրոն
Լրահոս
0