00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:05
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:12
9 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմության ապարդյուն բոյկոտը իշխանությանը մատ թափ տալու առիթ է տալիս

© Sputnik / Aram NersesyanНикол Пашинян во время выступления на заседании НС (8 декабря 2021). Еревaн
Никол Пашинян во время выступления на заседании НС (8 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ողջ աշխարհում էլ ընդդիմությունը խստորեն քննադատում է իշխանություններին, բայց այն, ինչ կատարվում է Հայաստանի այս գումարման Ազգային ժողովում, կարելի է իրավամբ պառլամենտական պատերազմ անվանել։
Անհարգալից վերաբերմունք, անձնական վիրավորանքներ, ծեծկռտուք թե′ նիստերի դահլիճում, թե′ դրանից դուրս՝ նման թշնամական մթնոլորտ հաստատ դեռ երբեք չէր եղել։ Այլ երկրներում անսովոր կհամարեին, որ շատ հաճախ հենց իշխանություններն են այս ամենի նախաձեռնողը, բայց պատկերացրեք, թե ինչ շոկ կապրեին, երբ իմանային՝ ընտրողներից շատ շատերին դուր է գալիս «մատ թափ տալու» այս ոճը, որը քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն հրաժարականների պատճառ կդառնար։
Այնինչ, այս վարքագիծը շատերն են խրախուսում Հայաստանում, որի բրենդը, ինչպես մեզ հավատացնում են, ժողովրդավարությունն է։ Երևի պետք էր մանրամասնել՝ մատ թափ տալո′ւ և մուրճո′վ հանրահավաքներին մասնակցելու ժողովրդավարությունը։
Բոյկոտ՝ որքան ավելի հաճախ կիրառի այն ընդդիմությունը, այնքան ավելի հաճույքով կարելի է նրա վրա մատ թափ տալ
Այս պատերազմական իրավիճակը խորհրդարանում, իհարկե, իր հստակ պատճառներն ու բացատրությունն ունի։
Ընդդմիությունն արդեն հասկացրել է հանրությանը, որ իշխանությունների հետ համագործակցելու բացարձակ որևէ եզր գոյություն չունի, և միակ ելքը կոնկրետ մարդկանցից ազատվելն է։
Իր հերթին, իշխանությունները համոզված են, որ միայն իրենք կարող են ճիշտ ուղով տանել երկիրը, որովհետև հենց իրենց է ժողովուրդը վստահել այդ բարդ գործը, մինչդեռ ընդդիմությունը կազմված է հիմնականում նախկիններից, որոնք միայն մեկ նպատակ ունեն՝ հասնել ռևանշի և բռնություն կիրառել նրանց նկատմամբ, ովքեր օր ու գիշեր մտածում են միայն ու միայն հայրենիքը ծաղկեցնելու ու բարգավաճ դարձնելու մասին։
Իհարկե, կարող եք փաստել, որ իշխանությունների և ընդդիմության առճակատումը, այսպես ասած, գլոբալ երևույթ է։ Սակայն պիտի ընդունեք նաև, որ առնվազն որոշ երկրներում խորհրդարանական ընդդիմության բավական լայն լիազորություններն օրենսդրորեն են ամրագրված։
Իսրայելը ձեզ օրինակ։ Կնեսետում գոյություն ունի ողջ պառլամենտական ընդդիմության ղեկավարի պաշտոն։ Այդ մարդու աշխատավարձը հավասարեցված է նախարարի աշխատավարձին։ Նա իրավունք ունի պառլամենտում ելույթ ունենալու վարչապետի ցանկացած ելույթից անմիջապես հետո և իր անհամաձայնությունն արտահայտելու վարչապետի հնչեցրած մտքերին։
Նա նաև կարող է ներկա լինել բոլոր այն պետական միջոցառումներին, որոնց մասնակցում է վարչապետը։ Եվ ամենագլխավորը՝ վարչապետը պարտավոր է ամիսն առնվազն մեկ անգամ ընդդիմության ղեկավարին անպայման հրավիրել և տեղյակ պահել պետական բոլոր գործերի ու զարգացումների մասին։
Գոնե պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ վարչապետը, որը չի էլ թաքցնում, որ շարունակելու է մատ թափ տալ ընդդիմության վրա, ամեն ամիս այդ նույն ընդդիմության ղեկավարին հրավիրի Կառավարական տուն և մանրամասն տեղեկացնի իշխանությունների կատարած աշխատանքի մասին։ Կներե′ք, շատ եմ ուզում նման բան պատկերացնել, բայց ոչ մի կերպ չի ստացվում։
Եվ ընդհանրապես, եթե ես իշխանությունների ներկայացուցիչն եմ, մի քիչ շատ չէր լինի՞, եթե ընդդիմությանը հրավիրեի և սկսեի նրա հետ քննարկել պետական գործերը։ Չէ՞ որ ընդդիմադիրների հետ շփվելու շատ ավելի հեշտ ու արդյունավետ ձև կա՝ պարզապես զրկում եմ ձայնից խորհրդարանի այն ընդդիմադիր պատգամավորներին, որոնց ասածը ինձ դուր չի գալիս։ Ու վե′րջ։ Չմոռանանք, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է՝ ձայնից զրկելո′ւ ժողովրդավարությունը։
Այս պայմաններում խորհրդարանական ընդդիմության զինանոցում ընդամենը մի միջոց է մնում՝ բոյկոտը։
ՀՀ նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Նախագահին անգլիական թագուհի մի՛ անվանեք. թագուհին շատ ավելի լայն լիազորություններ ունի
Պատմության ընթացքում, իհարկե, եղել են դեպքեր, երբ բոյկոտը արմատական, կարելի է նույնիսկ ասել՝ հեղափոխակա′ն փոփոխությունների է հանգեցրել։ Հիշենք թեկուզ1833 թվականի բրիտանական «քաղցր« բոյկոտը, երբ ստրկատիրության վերացման կողմնակիցները հայտարարեցին. «Առանց շաքարի խմեք ձեր առավոտյան թեյը, որովհետև շաքար օգտագործելն անբարոյական է՝ ստրուկներն են այն պատրաստում»։
Շաքար արտադրող ընկերությունները հսկայական վնասներ կրեցին, և Մեծ Բրիտանիայի կառավարությունը ի վերջո վերացրեց ստրկատիրությունը։
Կարող եմ բերել նաև Մահաթմա Գանդիի և ուրիշների օրինակները, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանում դեռ երբեք բոյկոտը հաջողություն չի բերել ընդդիմությանը։
Չնայած երևի սխալվում եմ, երբ ասում եմ, որ բոյկոտն ընդհանրապես ոչ մի արդյունք չի տալիս։ Իրականում ամեն չստացված բոյկոտ միայն ամրապնդում է իշխանավորների համոզմունքը՝ մեր դեմ խաղ չկա, ուրեմն կարելի է հանգիստ զարգացնել ու կատարելագործել «մատ թափ տալու» ժողովրդավարությունը։
Լրահոս
0