00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսի բարև, այնպիսի պատասխան․ Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Բադալյան
Լուսինե Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Լուսինե Բադալյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խորհրդարանում հերթական վիճաբանությունից հետո ՔՊ-ական պատգամավորն առաջարկեց ոչ թե միակողմանի, այլ փոխադարձաբար ձեռնպահ մնալ վիրավորանքներից:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Եթե խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունը պայմանավորվեն դադարեցնել փոխադարձ վիրավորանքները, իշխանությունը կպահպանի այդ պայմանավորվածությունը։ Խորհրդարանում արտահերթ նիստում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա ընդգծեց, որ իր առաջարկը պայմանավորված է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության պատգամավորների միջև երեկվա միջադեպով, այլ մշտական մեղադրանքներով։
Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, ըստ Բադալյանի, ոչ ոք չի փորձում աչք փակել և անցնել դրանց կողքով: Պարզապես եթե չի կարելի վիրավորել ընդդիմադիր պատգամավորների, որոնց համար քվեարկել են հարյուր հազարավոր մարդիկ, ապա չի կարելի վիրավորել նաև կառավարությանն ու իշխանական պատգամավորներին, որոնք էլ ընտրվել են ժողովրդի կողմից։
«Առաջարկում եմ պայմանավորվել այսպես. կամ ոչ ոք ոչ մեկին չի վիրավորում, կամ, ինչպես ասում են, ինչպես բարև, այնպես էլ պատասխան։ Ես կողմ եմ առաջին տարբերակին, եկեք որոշենք։ Էնպես չլինի, որ ձեզ կարելի է՝ ինչ տոնայնությամբ, ինչ բառապաշարով ասես էստեղից խոսել, և դա նորմալ է, և որևիցե մեկին այս թևից դա չի կարելի, այդպես չի լինի»,- հայտարարեց Բադալյանը։
Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ պատգամավորի ելույթից հետո առաջարկեց ԱԺ ամբիոնից խոսել միայն օրակարգի մասին։
«Որքա՞ն կարելի է ամբիոնի մոտ հարաբերություններ պարզել»,- նշեց փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ Փաշինյանին ուղղված հարցից ու վերջինիս պատասխանից հետո լեզվակռիվ սկսեց։
ՀՀ վարչապետն իր պատասխանում շեշտեց, թե երկու ընդդիմադիր քաղաքական ուժերի լիդերների նկատմամբ հարկավոր է քրեական գործ հարուցել` հայրենիքի դավաճանության հոդվածով։
«Հերիք է գաք այստեղ, կոկորդիլոսի արցունքներ թափեք»,– ասաց նա։
Ի պատասխան հարց տված ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց` ձայնը չբարձրացնել ու մատ թափ չտալ։
«Ձեր ձայնի տոնայնությունը մի բարձրացրեք։ Դուք գործադիր եք և պարտավոր եք հանգամանալից պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հուզում են ՀՀ քաղաքացուն և որոնք բարձրացվում են իմ կողմից»,– ասաց նա։
Վարչապետն էլ հավելեց, որ իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։
«Ձեր չափն իմացեք, թափ կտամ մատ»,– ասաց Փաշինյանը` լքելով ամբիոնը։
Լրահոս
0