00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նախկիններից» ով է անցնում Զանգեզուրի գործով․ Բադասյանը պատասխանել է Մինասյանին

© Sputnik / Aram NersesyanԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քրեական գործի նյութերում շոշափվում են քաղաքական ազդեցություն ունեցող անձանց անուններ։ Այլ մանրամասներ Բադասյանը չի հայտնել, քանի որ գործի քննությունը դեռ չի ավարտվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հարկերից խուսափելու գործով անցնում են նախկին իշխանության հետ կապված մի շարք անձինք։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
Բադասյանի խոսքով՝ բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկը վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային պարտավորություններին, որոնք առաջացել են դեռևս 2016-2017թթ․ կնքված սթրիմինգային պայմանագրերի հիմքով։ Դրանք ուղղված են եղել կոմբինատի հարկային բազայի քայքայմանը, այսինքն՝ հարկերի վճարման կրճատմանը: Բյուջե վերականգնման ենթակա է մոտ 15 մլրդ դրամ։
«Կոմբինատի բաժնետոմսերը տարբեր ժամանակահատվածներում, նաև ըստ քրեական գործով ձեռքբերված տեղեկությունների, որքան ինձ հայտնի է և որքանով այդ քրեական գործով հանրայնացում արվել է, կապված են տարբեր քաղաքական դերակատարում ունեցող անձանց հետ, շոշափվում են տարբեր անուններ, և որոշ դեպքերում կարող ենք փաստել, որ իրական շահառուներ են հանդիսացել տարբեր ժամանակահատվածներում քաղաքական ազդեցություն ունեցող անձինք»,- հայտարարել է Բադասյանը։
Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը խնդրեց պարզաբանել, թե ովքեր են այդ անձինք, և արդյոք նրանք կապված են ներկայիս ընդդիմության հետ։
«Այո, կան քաղաքական ազդեցություն ունեցող անձինք և, այո, կապ ունեն ընդդիմադիր խմբակցության որոշ ներկայացուցիչների հետ, բայց քանի դեռ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարությամբ հանդես չի եկել, ուրեմն դրա պահը չի եկել»,- շեշտեց Բադասյանը։
Մինասյանը ևս մի պարզաբանող հարց ուղղեց ՊԵԿ նախագահին՝ խնդրելով նշել, թե ինչ կարգավիճակ ունեն այդ անձինք՝ մեղադրյա՞լ են, կասկածյա՞լ են, թե՞․․․
«Խնդրում եմ հավատալ, որ ես գիտեմ մոտավորապես այնքան, որքան հրապարակում է ՊԵԿ քննչական վարչությունը»,- նշեց Բադասյանը՝ հավելելով, որ անհանգստանալու կարիք չկա, համապատասխան փուլերում հաղորդագրություններ կլինեն։
Հավելենք, որ այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեմայի հետևանքով պետությանը պատճառվել է 15 մլդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս։ Նրա խոսքով՝ դա իրականացվել է գործարանի տնօրեն Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում։
Բադասյանը նաև հայտնեց, որ եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցի, քրեական հետապնդումը կդադարեցվի։
Հիշեցնենք` ՊԵԿ–ը մարտի 1-ին հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:
Լրահոս
0