https://armeniasputnik.am/20220303/rusastani-ev-ukrainaji-banakcutjunnery-teghi-kunenan-brestum-39339991.html
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան Բրեստում
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան Բրեստում
Մեդինսկին հայտնել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե բանակցությունների վայրն ու օրը փոխվել են։ 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T13:58+0400
2022-03-03T13:58+0400
2022-03-03T14:04+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/1b/39169991_0:75:1600:975_1920x0_80_0_0_0d8c28262f97548385f9a851933bd4b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բրեստի շրջանում և դրանք կարող են սկսվել ժամը 15։00-ին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։Նա տեղեկացրել է նաև, որ լուրերը, թե բանակցությունները տեղափոխվել են մեկ այլ օր և մեկ այլ տեղ, չեն համապատասխանում իրականությանը։Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Սկզբում նշվում էր Բելովեժյան թավուտում հանդիպման մասին, սակայն ուկրաինական կողմը չհամաձայնեց տեղի սիմվոլիզմի պատճառով (հենց այնտեղ 1991 թվականին ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների միջև) ։Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայրում սպասելու է ուկրաինական ներկայացուցիչներին: Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, որևէ կանխատեսում չի արել բանակցությունների հնարավոր ելքի վերաբերյալ։ Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։Ռուսական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների վայր
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/1b/39169991_88:0:1453:1024_1920x0_80_0_0_cb674e1f08f812de3dfed31ee7293c5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան Բրեստում
13:58 03.03.2022 (Թարմացված է: 14:04 03.03.2022) Մեդինսկին հայտնել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե բանակցությունների վայրն ու օրը փոխվել են։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բրեստի շրջանում և դրանք կարող են սկսվել ժամը 15։00-ին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Նա տեղեկացրել է նաև, որ լուրերը, թե բանակցությունները տեղափոխվել են մեկ այլ օր և մեկ այլ տեղ, չեն համապատասխանում իրականությանը։
Մեդինսկին նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Սկզբում նշվում էր Բելովեժյան թավուտում հանդիպման մասին, սակայն ուկրաինական կողմը չհամաձայնեց տեղի սիմվոլիզմի պատճառով (հենց այնտեղ 1991 թվականին ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների միջև) ։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայրում սպասելու է ուկրաինական ներկայացուցիչներին: Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, որևէ կանխատեսում չի արել բանակցությունների հնարավոր ելքի վերաբերյալ։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը
կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։