https://armeniasputnik.am/20220303/sjuniqy-nvor-marzpet-uni-meliqset-pvoghvosjanin-pvokharinec-nikvol-pashinjani-khvorhrdakany--39333053.html
Սյունիքը նոր մարզպետ ունի. Մելիքսեթ Պողոսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականը
Սյունիքը նոր մարզպետ ունի. Մելիքսեթ Պողոսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականը
Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական... 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T12:13+0400
2022-03-03T12:13+0400
2022-03-03T12:39+0400
սյունիք
մարզպետ
ռոբերտ ղուկասյան
խորհրդական
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2000/00/20000083_0:0:1600:901_1920x0_80_0_0_2af841823982818545e76c9e1548ecdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղուկասյանին` հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։Սյունիքի մարզպետին «կարմիր քարտ» են ցույց տվել. ինչի՞ց է դժգոհ վարչապետը«Եվ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,– ասաց Փաշինյանը։Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց` այս նշանակումը վկայում է, որ կառավարությունն առաջնորդվում է մարդկանց ունակություններով, և ոչ թե անձնական կապերով։Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել Սյունիքի մարզ։Թե ինչով էր պայմանավորված ու ինչ նպատակ ուներ երկարատև գործուղումը, կառավարությունը չէր մեկնաբանել։Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2000/00/20000083_32:0:1456:1068_1920x0_80_0_0_198197e804c8ea0f7947e33ffcddd666.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան, խորհրդական, նիկոլ փաշինյան
սյունիք, մարզպետ, ռոբերտ ղուկասյան, խորհրդական, նիկոլ փաշինյան
Սյունիքը նոր մարզպետ ունի. Մելիքսեթ Պողոսյանին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի խորհրդականը
12:13 03.03.2022 (Թարմացված է: 12:39 03.03.2022) Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղուկասյանին` հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։
«Եվ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ նրան լիազորենք այդ աշխատանքները շարունակել Սյունիքի մարզպետի կարգավիճակում»,– ասաց Փաշինյանը։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց` այս նշանակումը վկայում է, որ կառավարությունն առաջնորդվում է մարդկանց ունակություններով, և ոչ թե անձնական կապերով։
«Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Ղուկասյանը Կալավան գյուղում աշխատող փոքր գործարար էր, որը դարձավ վարչապետի խորհրդական, այնուհետև իրեն շատ լավ դրսևորեց Սյունիքի հարցերի հանձնաժողովում, և հիմա հաջորդառաջընթացնէ»,– ասացՔերոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս
աշխատում էր Սյունիքում։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել Սյունիքի մարզ։
Թե ինչով էր պայմանավորված ու ինչ նպատակ ուներ երկարատև գործուղումը, կառավարությունը չէր մեկնաբանել։
Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։