«Վերին Լարսով» Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

«Վերին Լարս» - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նշված հատվածում ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով երթևեկությունն արգելված է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Վերին Լարսով» Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է ձնահոսքի բարձր վտանգը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այդ պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Ուժեղ քամի կլինի. եղանակի տեսություն
Լրահոս
0