https://armeniasputnik.am/20220303/vov-karvogh-e-pvokharinel-henrikh-mkhitarjanin-mez-voch-miajn-arajatar-e-petq-ajlev-heghinakutjun-39359909.html
Ով կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին. մեզ ոչ միայն առաջատար է պետք, այլև հեղինակություն
Ով կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին. մեզ ոչ միայն առաջատար է պետք, այլև հեղինակություն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները ազգային հավաքականում սկսեց 2007 թվականին Պանամայի հետ... 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T23:17+0400
2022-03-03T23:17+0400
2022-03-04T09:53+0400
հենրիխ մխիթարյան
ֆուտբոլիստ
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
վարդան մինասյան
ռոման բերեզովսկի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/16/25458836_0:0:1001:563_1920x0_80_0_0_c8c54f446ed0d85ea816c167f792f840.jpg
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է մեր հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։Այս նորությունը վատ անակնկալ էր ֆուտբոլասերների համար, իսկ Մխիթարյանի նման ֆուտբոլիստի համար, համոզված ենք` շատ ծանր որոշում։Տասն անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Մխիթարյանը որոշում է կայացրել, և այդ որոշումը պետք է հարգել։Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը և մեր հավաքականի լեգենդար դարպասապահ և ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են Հենրիխ Մխիթարյանի` հավաքականից հեռանալու և խաղային դիրքում նրա հավանական փոխարինողի մասին։Մեր հավաքականի լեգենդար դարպասապահ և ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին, իմանալով Մխիթարյանի հավաքականից հեռանալու մասին, անակնկալի եկավ․ «Ինձ համար անսպասելի էր մեր Հենոյի որոշումը։ Բայց հասկանում եմ, որ սա խորը մտածված որոշում է և հարգում եմ այն։ Դժվար է որևէ մեկ այլ հայ ֆուտբոլիստի հետ նրան համեմատելը։ Հենոն բարձրակարգ պրոֆեսիոնալ է և իսկական առաջատար։ Ես նրա հետ խաղացել եմ հավաքականում և մարզչական աշխատանքի անցնելուց հետո էլ միշտ հպարտացել եմ նման կարգի ֆուտբոլիստով»,- ասեց Բերեզովսկին։Մխիթարյանի հեռանալուց հետո, անկասկած, հավաքականի խաղը կփոխվի։ Հիմա առաջնային հարցերից է, թե ո՞վ կարող է փոխարինել մեր առաջատարին ազգային թիմում։ «Հայաստանում տաղանդավոր ֆուտբոլիստներ միշտ էլ եղել են։ Բայց հարց է, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն զարգացման ճանապարհին, ինչպես կաշխատեցնեն իրենց գլուխն ու ոտքերը։ Այ դա է հիմնական հարցը։ Հիմա էլ ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնցից մեր ընտրանու նոր դեմքը կարող է դառնալ, օրինակ, Վահան Բիչախչյանը»,–ասում է Մինասյանը։ Նա ընդգծում է, որ շատ կարևոր նշանակություն ունի նաև այն միջավայրը, որում հայտնվում է ֆուտբոլիստը։ Կլինեն դա նրա մարզիչները, ընտանիքն ու ընկերները։ «Հենրիխի դեպքում այս ամենը եղել է նրա զարգացմանն ու առաջխաղացմանը նպաստող գործոններ։ Նույնիսկ ֆուտբոլային գործակալն է կարևոր լավ արդյունքների համար։ Բայց, ի վերջո, ինչպես ասում են` ամեն ինչ կախված է հենց ֆուտբոլիստից։ Հենրիխի հեռանալուց հետո մեր հավաքականին ոչ միայն առաջատար է պետք, այլ հեղինակություն»,- նշեց Վարդան Մինասյանը։Մխիթարյանը պետք է մնա. Ժոզե Մոուրինյոն որոշում է կայացրելՀայաստանի ազգային հավաքականը իր մոտակա պաշտոնական հանդիպումն անցկացնելու է հունիսի 4-ին։ Ազգերի լիգայի մրցաշարում մեր թիմը հյուրընկալվելու է Շոտլանդիայի ընտրանուն։«Առանց Հենրիխի հավաքականը խաղեր անցկացրել ու հաղթել է։ Բայց, միևնույնն է, հիմա շատ դժվար է պատկերացնել, որ Մխիթարյանն այլևս չի խաղալու հավաքականում։ Հիմա համարժեք փոխարինողի մասին էլ չենք կարող խոսել, չնայած եթե Էդուարդ Սպերցյանը շարունակի իր ֆուտբոլային որակների զարգացումը, ինչպես դա անում է վերջին երկու տարիներին, ապա մոտ ապագայում նա կարող է իր խաղով շատ մոտենալ Հենրիխին»,- նշեց Ռոման Բերեզովսկին։15 տարի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելուց հետո Մխիթարյանը հեռանում է։ Կոնկրետ պատճառ հեռանալու հետ կապված չկա։ Ֆուտոլիստի որոշումն է սա։ Իսկ մեր ընտրանին արդեն հաստատ առանց Հենրիխի մարտի 24-ին ընկերական խաղ կանցկացնի Չեռնոգորիայի, իսկ մարտի 29-ին Նորվեգիայի հավաքականի հետ։Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 95 խաղ։ Նա մեր հավաքականի լավագույն ռմբարկուն է`32 գոլ։ 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2012թ-ին հայ ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի առաջնության և Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, նույն թվին` նաև Ուկրաինայի առաջնությունների լավագույն ռմբարկու` 25 գոլով։ Հենրիխ Մխիթարյանը ԱՊՀ և մերձբալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստ է եղել նաև։ Իսկ 2016–ին ֆուտբոլիստների քվեարկությամբ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ 2006թ–ին նա Հայաստանի չեմպիոն էր «Փյունիկի» կազմում, 2006, 2007, 2008, 2009 թվականներին` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Արդեն 2014-ին Մխիթարյանն Անգլիայի լիգայի գավաթակիր էր, իսկ 2017–ին Եվրոպայի լիգայի չեմպիոն` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։«Գերազանց խաղաց». Ժոզե Մոուրինյոն գովել է Հենրիխ Մխիթարյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Խաչիկ Չախոյան
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/16/25458836_22:0:911:667_1920x0_80_0_0_ca2c6042a47e44eec9ebcc7b070ea8c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
մխիթարյան առաջատար հեղինակություն
մխիթարյան առաջատար հեղինակություն
Ով կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին. մեզ ոչ միայն առաջատար է պետք, այլև հեղինակություն
23:17 03.03.2022 (Թարմացված է: 09:53 04.03.2022) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները ազգային հավաքականում սկսեց 2007 թվականին Պանամայի հետ ընկերական խաղում։ Իսկ վերջին հանդիպումը մեր գլխավոր թիմում Մխիթարյանն անցկացրեց 2021 թվականին, Գերմանիայի դեմ։
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը
հայտարարել է մեր հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։
Այս նորությունը վատ անակնկալ էր ֆուտբոլասերների համար, իսկ Մխիթարյանի նման ֆուտբոլիստի համար, համոզված ենք` շատ ծանր որոշում։
Տասն անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Մխիթարյանը որոշում է կայացրել, և այդ որոշումը պետք է հարգել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը և մեր հավաքականի լեգենդար դարպասապահ և ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին
Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են Հենրիխ Մխիթարյանի` հավաքականից հեռանալու և խաղային դիրքում նրա հավանական փոխարինողի մասին։
«Ես համոզված եմ, որ Հենրիխին նման որոշումը հեշտությամբ չի տրվել, խորը մտորումներից հետո է նա կատարել իր ընտրությունը։ Նա այս որոշմամբ, կարծես թ,ե նոր էջ է սկսվում, քանի որ մեր հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում։ 2009 թվականից մեր հավաքականի կազմում իրենց նորամուտը նշած սերնդի ավարտականն է կարծես սա։ Մեր ընտրանին արդեն նոր ֆուտբոլիստներով իր նոր դեմքն է ձևավորելու։ Այն հաջողությունները, որոնք հավաքականում գրանցել են Մխիթարյանն ու նրա սերնդակիցները, անգնահատելի են։ Իսկ կոնկրետ Մխիթարյանի լուման, ոչ միայն հավաքականում, այլ հայկական ֆուտբոլում հպարտանալու առիթ է»,- ասեց հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։
Մեր հավաքականի լեգենդար դարպասապահ և ընտրանու դարպասապահների ներկայիս մարզիչ Ռոման Բերեզովսկին, իմանալով Մխիթարյանի հավաքականից հեռանալու մասին, անակնկալի եկավ․ «Ինձ համար անսպասելի էր մեր Հենոյի որոշումը։ Բայց հասկանում եմ, որ սա խորը մտածված որոշում է և հարգում եմ այն։ Դժվար է որևէ մեկ այլ հայ ֆուտբոլիստի հետ նրան համեմատելը։ Հենոն բարձրակարգ պրոֆեսիոնալ է և իսկական առաջատար։ Ես նրա հետ խաղացել եմ հավաքականում և մարզչական աշխատանքի անցնելուց հետո էլ միշտ հպարտացել եմ նման կարգի ֆուտբոլիստով»,- ասեց Բերեզովսկին։
Մխիթարյանի հեռանալուց հետո, անկասկած, հավաքականի խաղը կփոխվի։ Հիմա առաջնային հարցերից է, թե ո՞վ կարող է փոխարինել մեր առաջատարին ազգային թիմում։ «Հայաստանում տաղանդավոր ֆուտբոլիստներ միշտ էլ եղել են։ Բայց հարց է, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն զարգացման ճանապարհին, ինչպես կաշխատեցնեն իրենց գլուխն ու ոտքերը։ Այ դա է հիմնական հարցը։ Հիմա էլ ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնցից մեր ընտրանու նոր դեմքը կարող է դառնալ, օրինակ, Վահան Բիչախչյանը»,–ասում է Մինասյանը։ Նա ընդգծում է, որ շատ կարևոր նշանակություն ունի նաև այն միջավայրը, որում հայտնվում է ֆուտբոլիստը։ Կլինեն դա նրա մարզիչները, ընտանիքն ու ընկերները։ «Հենրիխի դեպքում այս ամենը եղել է նրա զարգացմանն ու առաջխաղացմանը նպաստող գործոններ։ Նույնիսկ ֆուտբոլային գործակալն է կարևոր լավ արդյունքների համար։ Բայց, ի վերջո, ինչպես ասում են` ամեն ինչ կախված է հենց ֆուտբոլիստից։ Հենրիխի հեռանալուց հետո մեր հավաքականին ոչ միայն առաջատար է պետք, այլ հեղինակություն»,- նշեց Վարդան Մինասյանը։
Հայաստանի ազգային հավաքականը իր մոտակա պաշտոնական հանդիպումն անցկացնելու է հունիսի 4-ին։ Ազգերի լիգայի մրցաշարում մեր թիմը հյուրընկալվելու է Շոտլանդիայի ընտրանուն։
«Առանց Հենրիխի հավաքականը խաղեր անցկացրել ու հաղթել է։ Բայց, միևնույնն է, հիմա շատ դժվար է պատկերացնել, որ Մխիթարյանն այլևս չի խաղալու հավաքականում։ Հիմա համարժեք փոխարինողի մասին էլ չենք կարող խոսել, չնայած եթե Էդուարդ Սպերցյանը շարունակի իր ֆուտբոլային որակների զարգացումը, ինչպես դա անում է վերջին երկու տարիներին, ապա մոտ ապագայում նա կարող է իր խաղով շատ մոտենալ Հենրիխին»,- նշեց Ռոման Բերեզովսկին։
Ֆեյսբուքյան իր էջում հավաքականում կարիերան ավարտելու մասին հրապարակման տակ բազմաթիվ շնորհակալական մեկնաբանություններ են գրվել Մխիթարյանին։ Վարդան Մինասյանն էլ դրանց ավելացնում է. «Հենրիխը միշտ էլ անմնացորդ նվիրվել է ազգային հավաքականին ու եղել է բարձրակարգ ֆուտբոլիստ, հիանալի օրինակ բոլորի համար։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Հենրիխին համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերած մարդկային և ֆուտբոլային որակների համար»։
15 տարի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելուց հետո Մխիթարյանը հեռանում է։ Կոնկրետ պատճառ հեռանալու հետ կապված չկա։ Ֆուտոլիստի որոշումն է սա։ Իսկ մեր ընտրանին արդեն հաստատ առանց Հենրիխի մարտի 24-ին ընկերական խաղ կանցկացնի Չեռնոգորիայի, իսկ մարտի 29-ին Նորվեգիայի հավաքականի հետ։
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 95 խաղ։ Նա մեր հավաքականի լավագույն ռմբարկուն է`32 գոլ։ 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2012թ-ին հայ ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի առաջնության և Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, նույն թվին` նաև Ուկրաինայի առաջնությունների լավագույն ռմբարկու` 25 գոլով։ Հենրիխ Մխիթարյանը ԱՊՀ և մերձբալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստ է եղել նաև։ Իսկ 2016–ին ֆուտբոլիստների քվեարկությամբ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ 2006թ–ին նա Հայաստանի չեմպիոն էր «Փյունիկի» կազմում, 2006, 2007, 2008, 2009 թվականներին` Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Արդեն 2014-ին Մխիթարյանն Անգլիայի լիգայի գավաթակիր էր, իսկ 2017–ին Եվրոպայի լիգայի չեմպիոն` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։