00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն 4-5 օր է, ինչ ադրբեջանցիները «լռել» են. Խրամորթում այս օրերին սպառնալիքներ չեն հնչել

© Photo : Facebook / Gegham G. StepanyanԽրամորթ
Խրամորթ - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Խրամորթ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խրամորթի գյուղապետը հայտնեց, որ տեղի բնակիչները սկսել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Արդեն 4-5 օր է, ինչ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքները դադարել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Օրեր առաջ ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում էին լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում էին, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։ Այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները կրկին տարածել են սադրող ձայնագրությունից կադրեր` վերագրելով այսօրվան։
«Արդեն 5 օր է, ինչ լռել են։ Խաղաղապահներին ասացինք, և դրական արդյունք կա հիմա»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` համայնքի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքների համար սահմանին շատ չեն մոտենում, վախենում են, բայց վարչական տարածքում ծառերն են էտում, վարուցանքին նախապատրաստվում։
Աբրահամյանը տեղեկացրեց, որ իրավիճակին ծանոթանալւ համար գյուղում են այցելել Ասկերանի շրջանի ղեկավարը, Արցախ այցելած ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:
Լրահոս
0