00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գյուղատնտեսության մեջ որոշումներն այսրոպեական են, նախնական պլանավորում չկա. Պետրոսյան

Գառնիկ Պետրոսյան. «Գյուղատնտեսության մեջ որոշումներն այսրոպեական են, նախնական պլանավորում չկա»
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կոչին, որ գյուղացիներն առավելագույնս շատ մշակեն իրենց հողերը, քանի որ սպասվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ։
Մեկ հրովարտակով կամ բարի ցանկությամբ բոլոր հողատաարածքները չեն մշակվի։ Հաճախ պաշտոնյաների մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, որ գյուղացին ուղղակի ծուլացել է և չի ուզում հող մշակել, մինչդեռ գյուղացին շատ լավ գիտի, որ հողից ստացված եկամուտը չնչին է ու որևէ կերպ համադրելի չէ այն ջանքերի հետ, որոնք գործադրվում են հող մշակելիս, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Երբ խոսվում է մթերքների սպասվող հերթական գնաճի մասին, հասկանալի է, որ դա պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով, համաշխարհային շուկայում առկա գներով ու միտումներով, բայց նաև չմոռանանք, որ գյուղատնտեսության համար անհրաժեշտ ծառայությունների արժեքը նույնպես բարձրանալու է, հետևաբար անհրաժեշտ է ճիշտ վերլուծել ու հասկանալ, թե ամենից առաջ ինչ և ինչպես պետք է արտադրել` հաշվի առնելով հետագա իրացման պայմանները»,– ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Պետրոսյանի կարծիքով` վերջին տարիներին բավականին լուրջ խնդիր է դարձել հատկապես ոռոգման ջրի հարցը, այս պահին ջրամբարները գրեթե դատարկ են, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է, իսկ Արարատյան դաշտում հացահատիկի ու բազմամյա խոտաբույսերի ցանքերը մտահոգիչ վիճակում են, քանի որ խոնավություն չկա։
Ըստ նրա` անհրաժեշտ է ծրագիր ունենալ, որտեղ հստակ նշված կիլինի, թե սակավաջրության պայմաններում ինչ ռեզերվներ կամ լրացուցիչ հնարավորություններ կան, իսկ մյուս կարևոր հարցն առնչվում է նախացանքային աշխատանքներին, որովհետև այդ աշխատանքները պետք է մեկնարկեին դեռ նախորդ աշնանից։
«Եթե հողը չի մշակվել, ապա դա կարող է բերել նախապես կանխատեսված բերքի ծավալների կրճատման։ Տվյալ ոլորտում շատ որոշումներ, ցավոք, կայացվում են իրավիճակի թելադրանքով, դրանք այսրոպեական են, մինչդեռ տարիների փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ պետք է նախապես պլանավորել, ծրագրել անելիքները, ճշգրտել քայլերի հաջորդականությունը և հստակեցնել անհրաժեշտ ծախսերի ծավալը»,– ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Պետրոսյանի դիտարկմամբ` պակաս կարևոր չէ նաև ֆինանսական միջոցների առկայությունը և այն հարցը, թե ինչպիսի աղբյուրներից կարելի է համալրել ծախսերի պակասը, որովհետև հողատարածքների մշակման համար անհրաժեշտ են նորմալ պայմաններ։
Նշենք, որ կառավարության մարտի 3-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց, որ գյուղացիներն առավելագույնս շատ մշակեն իրենց հողերը՝ հայտնելով, որ այս տարի ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ։
Լրահոս
0