00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Թուրքիայի նախագահի ընտրության օրը

© REUTERS / FLORION GOGAԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Ոչինչ չի խանգարում, որ Էրդողանը մասնակցի ընտրություններին, նա կրկին կլինի իշխող ուժի թեկնածուն։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիայում հաջորդ նախագահական ընտրությունը կանցկացվի 2023թ. հունիսի 18-ին։ Ինչպես հայտնում է haberturk.com–ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը՝ նշելով, որ հիմա Թուրքիայում բոլորը պիտի կենտրոնանան 2023-ի վրա։
Մինչ այս հայտարարվել էր, որ իշխող ուժի նախագահի թեկնածուն կրկին լինելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Յավուզը, մեկնաբանելով ընդդիմադիր ուժերի այն հայտարարությունը, որ Սահմանադրությամբ Էրդողանը չի կարող 3-րդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, քանի որ ըստ Սահմանադրության յուրաքանչյուր անձ միայն 2 անգամ կարող է ընտրվել, հայտարարել է՝ Էրդողանի նախագահի թեկնածու լինելուն ոչինչ չի խանգարում։

«Եթե ասում եք, որ սահմանադրական փոփոխություններից հետո (երբ երկիրը խորհրդարանական կառավարումից անցավ նախագահականին. խմբ.) նախագահը չի կարող առաջադրվել, ապա ժամանակին այնտեղ կետ մտցնեիք, որը կասեր «նախագահը թեկնածու չի կարող լինել»։ Էրդողանի թեկնածու լինելուն ոչինչ չի խանգարում»,-ասել է Յավուզը։

Նշենք, որ իշխանությունն ընդդիմադիրների՝ Սահմանադրության մասին հայտարարություններին պատասխանում են, որ երբ 2018թ․ երկրում անցում կատարվեց նախագահական կառավարման համակարգի, այդ ժամանակ Էրդողանն առաջին անգամ ընտրվեց որպես նախագահ, հետևաբար դեռ կարող է երկրորդ անգամ էլ ղեկավարել։ Մինչ 2018-ն Էրդողանը երկրի վարչապետն էր, երկրում գործում էր կառավարման խորհրդարանական ձևը։
Թուրքիայի ԱԳՆ-ում պարզաբանել են` որտեղից են Ուկրաինայում նոր «Բայրաքթարներ» հայտնվել
Յավուզը նաև նշել է, որ ընտրությունների վերաբերյալ իշխող ուժը պատրաստվում է մեկ շաբաթից նոր օրինագիծ ներկայացնել Թուրքիայի մեջլիսին։ Ըստ նրա՝ օրինագիծն առաջարկվում է, որպեսզի այլևս չխոսվի այն մասին, թե արտահերթ ընտրություններ են լինելու։
Հիշեցնենք՝ այժմ Թուրքիայում իշխում է «Հանրապետություն» դաշինքը, որի անդամ կուսակցություններն են Էրդողանի «Արդարություն և զարգացում» և ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունները։ Մինչ այս թուրքական մեդիադաշտում ու քաղաքական դաշտում անընդհատ խոսվում էր, որ Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրություններն արտահերթ են լինելու, ու թվում էր, թե այդ մասին նույնիսկ կասկած չկա, սակայն իշխող ուժը հնարավոր ամեն քայլով հերքում է հավանական արտահերթ ընտրությունները։
«Թուրքիայում մտավախություն կա, թե ՌԴ-ն Կարսը կպահանջի»․ թուրքագետ
Լրահոս
0