Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել փաստաբան Արա Զոհրաբյանը

© Sputnik / Aram NersesyanՓաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թե ինչի համար է բերման ենթարկվել ՓՊ պալատի նախկին նախագահը, հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բերման է ենթարկվել փաստաբան, Փաստաբաների պալատի նախկին նապագահ Արա Զոհրաբյանը, տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է փաստաբանների պալատի անդամ Աստղիկ Գևորգյանը։
Գևորգյանի խոսքով` վերջիններս գտնվում են ոստիկանության կենտրոնի բաժնում։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Զոհրաբյանին բերման ենթարկելու մասին գրել է նաև շարժումը։
«Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին»,–ասվում է շարժման ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։
Շարժումը նշում է, որ պայքարում են ու չեն նահանջելու։
Լրահոս
0