https://armeniasputnik.am/20220304/zaparvozhiei-aeki-usumnamarzakan-kvorpusum-brnkats-hrdehy-marvel-e-ukrainaji-aipts-39374097.html
Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ
Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշել է, որ հրդեհվել են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T09:34+0400
2022-03-04T09:34+0400
2022-03-04T15:34+0400
ուկրաինա
ատոմակայան
հրդեհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/02/39303693_0:137:1600:1037_1920x0_80_0_0_a789a3f72cb39fe7d288a30a98f5b936.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։Ավելի վաղ ԱԷԿ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է բռնկել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ստացված կադրերի վրա ծուխ էր երևում։ Այնուհետև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ԱԷԿ–ից դուրս, կայանում անջատվել է էներգաբլոկներից մեկը։Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշել էր, որ այրվում են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։ Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ–ում հրդեհման մասին տվյալներ չկան։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/02/39303693_0:0:1383:1037_1920x0_80_0_0_4000e16b1cd6b7ab9a680c6f90de26c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ատոմակայան, հրդեհ
ուկրաինա, ատոմակայան, հրդեհ
Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ
09:34 04.03.2022 (Թարմացված է: 15:34 04.03.2022) Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշել է, որ հրդեհվել են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։
«Ժամը 06.20–ին (Երևանի ժամանակով` 08.20–ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԷԿ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է բռնկել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ստացված կադրերի վրա ծուխ էր երևում։ Այնուհետև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ԱԷԿ–ից դուրս, կայանում անջատվել է էներգաբլոկներից մեկը։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նշել էր, որ այրվում են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։
Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։ Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ–ում հրդեհման մասին տվյալներ չկան։