00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուրալյան ավիաուղիները» չեղարկել է ՀՀ–ի ու ևս մի քանի երկրների ուղղությամբ բոլոր չվերթերը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոց«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռ
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Ավիաընկերությունը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը չեղարկել է Հայաստանի ու ևս 4 երկրի ուղղությամբ բոլոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով «Ուրալյան ավիաուղիները» ստիպված է չեղարկել հետևյալ միջազգային չվերթերը՝ մարտի 4-ից–26-ը դեպի ԱՄԷ, Հայաստան, Իսրայել, իսկ մարտի 5-ից 26-ը դեպի Ադրբեջան»,- ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ավիաընկերությունը մինչև այս տարվա մայիս չեղարկել է թռիչքները դեպի Պուկետ (Թաիլանդ)։
Նշենք, որ ավելի վաղ ավիաընկերության Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը չէր կայացել։ Երևան ուղևորվող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Միներալնիե Վոդի քաղաքում և վերադարձել Մոսկվա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0