Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվամիջոցները

© AP Photo / Matt RourkeԻլոն Մասկ
Իլոն Մասկ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
Իլոն Մասկ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «SpaceX» и «Tesla Motors» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, հայտարարել է, որ հրաժարվում է StarLink ցանցում արգելափակել ռուսական լրատվամիջոցները։

«Որոշ կառավարություններ (ոչ Ուկրաինան) պահանջել են, որ «Starlink»-ն արգելափակի ռուսական լրատվամիջոցները: Մենք դա չենք անի, իհարկե եթե զենքի սպառնալիք չլինի։ Կներեք, բայց ես խոսքի ազատության բացարձակ կողմնակիցն եմ»,– գրել է նա Twitter–ի իր էջում։

Հիշեցնենք` Մասկին պատկանող «SpaceX» ընկերությունը հայտարարել էր, որ 2021 թվականի սեպտեմբերից «Starlink» արբանյակային ինտերնետ նախագիծը ողջ աշխարհում կապահովի շարունակական անխափան ծածկույթ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0