00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻԵԴ–ը Դոնբասի բնակիչների բողոքներից ոչ մեկը չի բավարարել. իրավապաշտպան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
ՄԻԵԴ
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանն ընդգծել է, որ ավելի քան 7 տարվա ընթացքում ՄԻԵԴ–ը որևէ որոշում չի կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թվականից ի վեր Դոնբասի բնակիչների ներկայացրած 5588 բողոքների և հայցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Արդար պաշտպանություն» ՀԿ վարչության անդամ, իրավապաշտպան Սերգեյ Եֆրեմովը։
«Այս ամբողջ ընթացքում մեզ մոտ դատավարություններ են ընթանում։ ՄԻԵԴ–ը որևէ ժամկետներով սահմանափակված չէ, որևէ տեղ գրված չէ` որքան է այնտեղ նվազագույն կամ առավելագույն ժամկետը, որքան ժամանակ այդ դատարանը կարող է ուսումնասիրել այս կամ այն բողոքը», – հայտնել է Եֆրեմովը։
Իրավապաշտպանը նշել է, որ որոշակի առաջընթաց եղել է անցած տարի, երբ որոշ բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ–ից սկսել են լրացուցիչ հարցեր ներկայացել։ Եֆրեմովի խոսքով` անուղղակի ձևով սա կարող է մատնանշել այն, որ գործնականում որոշակի նախապատրաստություն է գնում կոնկրետ դատավարությունների վերաբերյալ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0