Ռուսաստանցիներին ճնշում են. ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Գերմանիայի ԱԳՆ–ին

© Sputnik / Asatur YesayantsԲեռլին
Բեռլին - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
Բեռլին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեսպանն ընդգծել է, որ հալածանքների են ենթարկվում նաև երեխաները. արդեն հարյուրավոր դիմումներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Պաշտոնական Բեռլինը պետք է լուրջ ազդակներ ուղարկի տեղի իշխանություններին և տարբեր ծառայություններին ԳԴՀ–ում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության դրսևորումները կանխելու համար, Գերմանիայի ԱԳՆ–ին արդեն համապատասխան նոտա է ուղարկվել։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը։
«Այս խտրականությունը դադարեցնելու համար Գերմանիայի կառավարությունը պետք է լուրջ ազդակներ ուղղի տեղի իշխանություններին` քաղաքային, կոմունալ, տարածաշրջանային ծառայություններին։ Իրավիճակը վերահսկում ենք, կապ ենք պահում իշխանության մարմինների հետ։ Գերմանիայի ԱԳՆ դեսպանատունը համապատասխան նոտա է հղել», – ասել է դեսպանը։
Գերմանիայում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիների համար հատուկ գիծ է բացել Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի ֆոնին խտրականության և ճնշումների դեպքերի մասին հաղորդումների համար։
Նեչաևի խոսքով` Գերմանիան Կիևին և պատժամիջոցներին աջակցելու հարցում խցկվել է իր առաջատար դաշնակիցների «երգչախմբի» մեջ և կոշտ, ագրեսիվ տեղեկատվություն տենդով է տառապում։
«Դա իհարկե ազդում է Գերմանիայում բնակվող հայրենակիցների վիճակի վրա, որոնց թիվն այստեղ մեծ է։ Նրանց նկատմամբ մենք խտրականություն ենք տեսնում ազգային և լեզվի առումով։ Մենք հատուկ SOS գիծ ենք բացել, և զանգեր ենք ստանում մեր հայրենակիցների նկատմամբ տարբեր ճնշումներ գործադրելու վերաբերյալ», – «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0