00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի ժամկետ առայժմ չկա. Լավրով

© Sputnik / Алексей НикольскийМинистр иностранных дел РФ Сергей Лавров выступает на оперативном совещании президента РФ с постоянными членами Совета безопасности РФ (21 февраля 2022). Москвa
Министр иностранных дел РФ Сергей Лавров выступает на оперативном совещании президента РФ с постоянными членами Совета безопасности РФ (21 февраля 2022). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2022
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսաստանը սպասում է, որ բանակցությունների հաջորդ փուլի մասին տեղեկություն կստանա Ուկրաինայից, ժամկետներ դեռ չկան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իրավիճակը բավական տարօրինակ է, կարծես թե բոլորը շահագրգռված են, որ արագ համաձայնության հասնեն լիարժեք կարգավորման հարցում։ Բայց մյուս կողմից թվում է, թե ամենահետաքրքրված կողմը` ուկրաինականը, անընդհատ պատրվակ է հորինում հերթական հանդիպումը հետաձգելու համար», – ասել է Լավրովը լրագրողներին։
Նրա խոսքով` նոր ժամկետների վերաբերյալ տեղեկություն դեռ չեն ստացել։
«Ինչպես քաջ հայտնի էր ուկրաինացի մեր գործընկերներին, մենք դեռ երեկ երեկոյան պատրաստ էինք առաջ շարժվել երրորդ փուլի անցկացման համար», – հավելել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարծիքով` եթե Զելենսկին այդքան սրտնեղել է, որ ՆԱՏՕ–ն չի միջամտել հակամարտությանը, նշանակում է` նա իրավիճակի կարգավորման հարցում հույս է դնում ՆԱՏՕ–ի վրա, ձգտում է կոնֆլիկտ հրահրել դաշինքի և Ռուսաստանի միջև։
«Զելենսկու չարացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում»,– նշել է Լավրովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0