https://armeniasputnik.am/20220306/putinn-u-erdvoghany-qnnarkel-en-iravitshakn-ukrainajum-zrujcy-mvot-mek-zham-e-tevel-39448100.html
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, զրույցը մոտ մեկ ժամ է տևել
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, զրույցը մոտ մեկ ժամ է տևել
Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Կիևը դադարեցնի մարտերն ու ընդունի Ռուսաստանի պայմանները։ 06.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-06T15:28+0400
2022-03-06T15:28+0400
2022-03-06T16:08+0400
վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան
ուկրաինա
ռուսաստան
թուրքիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/01/27020228_0:160:2756:1710_1920x0_80_0_0_35c68a0429b672ddab67e6a55966a113.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի թեմայով: Թուրքական TRT Haber հեռուստաալիքը հայտնում է, որ բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։«Ուկրաինային նվիրված բանակցությունները նոր են ավարտվել։ Դրանք տևել են մոտ մեկ ժամ»,- հայտնել Է հեռուստաալիքը։Ռուսաստանի առաջնորդն անհեռատես է անվանել բանակցային գործընթացը ձգձգելու Կիևի փորձերը։Էրդողանի հետ զրույցում Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Կիևը դադարեցնի մարտերն ու ընդունի Ռուսաստանի պայմանները։Պուտինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Ուկրաինայում մարտական գործողությունների շրջաններից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու առևտրատնտեսական համագործակցությունը։Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ կներկայացնի Անկարայի առաջարկները Ուկրաինայի վերաբերյալ։Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՌԴ առաջնորդի հետ Թուրքիայում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/01/27020228_27:0:2756:2047_1920x0_80_0_0_b28c4f5e995eb7a7a7f89600bb2388e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա, ռուսաստան, թուրքիա
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա, ռուսաստան, թուրքիա
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, զրույցը մոտ մեկ ժամ է տևել
15:28 06.03.2022 (Թարմացված է: 16:08 06.03.2022) Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Կիևը դադարեցնի մարտերն ու ընդունի Ռուսաստանի պայմանները։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի թեմայով: Թուրքական TRT Haber հեռուստաալիքը հայտնում է, որ բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։
«Ուկրաինային նվիրված բանակցությունները նոր են ավարտվել։ Դրանք տևել են մոտ մեկ ժամ»,- հայտնել Է հեռուստաալիքը։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն Էրդողանի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ ուկրաինացիների կյանքը պահպանելու համար. հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Ռուսաստանի առաջնորդն անհեռատես է անվանել բանակցային գործընթացը ձգձգելու Կիևի փորձերը։
Էրդողանի հետ զրույցում Պուտինը ևս մեկ անգամ հաստատել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Կիևը դադարեցնի մարտերն ու ընդունի Ռուսաստանի պայմանները։
Պուտինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Ուկրաինայում մարտական գործողությունների շրջաններից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը։
Իր հերթին Թուրքիայի նախագահը քննադատել է Արևմուտքի սկսած խտրականության քարոզարշավը ռուսական մշակույթի և ռուս գործիչների նկատմամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու առևտրատնտեսական համագործակցությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ կներկայացնի Անկարայի առաջարկները Ուկրաինայի վերաբերյալ։
Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՌԴ առաջնորդի հետ Թուրքիայում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։