00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեշտ ու անհեթեթություն․ հայերը՝ ՌԴ արվեստագետների դեմ ուղղված պատժամիջոցների մասին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎալերի Գերգիև
Վալերի Գերգիև - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2022
Վալերի Գերգիև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մենք բոլորս այժմ ականատեսն ենք, թե ինչպես է ճաքեր տալիս եվրոպական և ամերիկյան արժեքների՝ ժողովրդավարության, արդարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին առասպելը։
Դրա վառ օրինակն է աննախադեպ «պատժամիջոցների շքերթը», որը կազմակերպել է հավաքական Արևմուտքը ռուս արվեստագետների և ընդհանրապես ռուսական մշակույթի դեմ։
Ինչ արժե, օրինակ, Վալերի Գերգիևի հետ կապված պատմությունը։ Նրան հանեցին Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից այն պատճառով, որ չարձագանքեց Մյունխենի քաղաքապետի խնդրանքին ու չդատապարտեց Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը: Աշխարհահռչակ դիրիժորի հասցեին նմանատիպ պահանջներ են հնչեցրել նաև Միլանի «Լա Սկալան», Համբուրգի ֆիլհարմոնիան։ Եվ սա եզակի դեպք չէ։ .. Նման «պատժամիջոցների» տակ են հայտնվել նաև աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն։
Վալերի Գերգիևին հեռացրել են Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից
Գնալով ավելի անհեթեթ արգելքների հոսքը բազմապատկվում է և չի պատրաստվում դադարել։ Մասնավորապես, ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին բացառել է իր «Գրքերի ակումբից» համաշխարհային գրականության գլուխգործոցը՝ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», իսկ Միլանի պետական համալսարանում արգելել են Դոստոևսկուն նվիրված դասընթաց վարել։
Sputnik Արմենիան զրուցել է մշակույթի հայ գործիչների հետ, որոնք իրենց կարծիքն են հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ

Սցենարիստ, դրամատուրգ, հրապարակախոս Արմեն Վաթյան

«Մենք արդեն վաղուց ապրում ենք կատարյալ աբսուրդի ինչ-որ անիրական աշխարհում։ Եվրոպական գովաբանած ժողովրդավարության ապուշությունը ապշեցնում է ավելի ու ավելի տարօրինակ ակցիաներով։ Աշխարհահռչակ դիրիժոր Գերգիևի, օպերային պրիմա Աննա Նետրեբկոյի հեռացումը այն բանի համար, որ նրանք հրաժարվել են հրապարակայնորեն դատապարտել իրենց հայրենիքի գործողությունները Ուկրաինայի հետ հակամարտության մեջ կասկածելի կերպով հիշեցնում են «ժողովրդի թշնամիներին» ծնողներից երեխաներին հեռացնելու ստալինյան պահանջները:
Իսկ Դոստոևսկու մասին դասախոսությունների արգելքը... Ինչն է դրդում եվրոպացի պաշտոնյաներին անել դա՝ ինչ-որ մեկի առաջ ծառայելու կամ Հռոմի պապից ավելի սուրբ երևալու ցանկությունը, դա արդեն կարևոր չէ։ Նրանք չէի՞ն, որ ժամանակին Խորհրդային Միությանը մեղադրում էին մշակույթը քաղաքականացնելու մեջ, իսկ հիմա բացարձակապես նույնն են անում, եթե ոչ ավելի վատ։ Դա զառանցանք է, և ինչ-որ տեղ իրենց լիբերալ հոգու խորքում նրանք հաստատ հասկանում են դա»։
Թվում է, թե ավելի մեծ ապուշության այլևս հնարավոր չէ հորինել։ Բայց ահա վերջին նորությունը՝ «Կատուների միջազգային ֆեդերացիան» (FIFe) Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով մարտի 1-ից պատժամիջոցներ է սահմանել ռուսական կատուների նկատմամբ։ Տեղեկությունը նշված է կազմակերպության պաշտոնական կայքում։ Առանց մեկնաբանությունների:
Կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Մհեր Մկրտչյան. «Էքստրեմալ պայմաններում մարդիկ հակված են ծայրահեղության։ Իսկ երկրները ղեկավարում են մարդիկ։ Դիրիժոր Գերգիևի հետ կապված պատմությունը չի տեղավորվում արժեքների իմ ընկալման մեջ։ Ինձ թվում էր, որ եվրոպական արժեհամակարգում նրա հեռացումը նույնպես չպետք է տեղավորվի։ Թե՞ հարցը երկակի ստանդարտներն են։ Դոստոևսկու արգելքն անիմաստ է մեկնաբանել։ Դա նույնիսկ ծայրահեղություն չէ։ Դա ինչ-որ մեկի հիվանդ երևակայությունն է»։

Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, նկարիչ, «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանց

«Ինձ համար դա լրիվ լիբերալ ֆաշիզմի, գլոբալիստական ցինիզմի և անգրագետ հիմարության դրսևորում է։ Երբ սեփական սկզբունքների, սեփական երկրի պատվի, հպարտության ու նվիրվածության համար մարդկանց պատժում են այն մարդիկ, որոնք վաղուց կորցրել են այդ բոլոր արժեքները»։

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյան

«Այն ամենը, ինչը տեղի է ունենում ռուս մեծ մշակութային գործիչների շուրջ, այնքան ցածր և աբսուրդ է, որ նույնիսկ չգիտես ինչպես արձագանքես։ Ես հիշում եմ, երբ 1988-ին Հայաստանում հանրահավաքներ սկսվեցին, ԽՍՀՄ-ը գնում էր դեպի իր փլուզումը, Չեխովի անվան դպրոցի մոտ հավաքվել էին մարդիկ, որոնք պահանջում էին քանդել նրա կիսանդրին։ Եվ ես, չնայած իմ երիտասարդ տարիքին, շատ վրդովված էի և նրանց հետ լուրջ բանավեճի մեջ մտա՝ ինչպե՞ս կարելի է հրաժարվել Չեխովից, մշակույթից։ Միայն այն պատճառով, որ դո՞ւրս ենք գալիս ԽՍՀՄ կազմից։ Այո, երկրները միմյանց հետ խնդիրներ են ունենում, բայց մշակույթը խառնելը էժան քայլ է։ Դա ուղղակի անթույլատրելի է։
Ռուս մշակութային գործիչների դեմ պատժամիջոցները, նախևառաջ, պետք է սկսեին Մենդելեևից և նրա պարբերական աղյուսակից։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ մենք, մարդիկ, որոնք գնահատում և սիրում ենք ռուսական մշակույթը, համաձա՞յն ենք, որ Արևմուտքում բեմերից հնչեն Չայկովսկին, Գլազունովը, Ռախմանինովը, Շոստակովիչը, Պրոկոֆևը։ Եթե այդպես է, ապա հակառակ պատասխանը պետք է կոշտ լինի։
Գերգիևը պետք է Ուկրաինայի դեպքերի մասին իր կարծիքն ասի կամ հեռանա Մյունխենի ֆիլհարմոնիկից
Թող մոռանան Անտոն Չեխովի պիեսների բեմադրության մասին, հրաժարվեն Ստանիսլավսկու համակարգի կիրառումից։ Նույն Ալ Պաչինոն ու շատ այլ արտասահմանյան հայտնի մարդիկ ու դերասաններ, որոնք սովորել են այս շատ հեղինակավոր (իրենց չափանիշներով) համակարգում, թող պաշտոնապես հրաժարվեն դրանից: Պետք է հրաժարվեն նաև փոփ արտից՝ Կանդինսկուց, Մալևիչից, Շագալից, չէ՞ որ նրանք ռուսական դպրոցի ներկայացուցիչներ են։ Դե, իսկ հրուշակագործները պետք է հրաժարվեն «Աննա Պավլովա» աղանդերից...
Ինչի՞ մասին կարելի է լուրջ խոսել այն մարդկանց հետ, որոնք նման թեմաներ են բարձրացնում, բանավիճել այս կամ այն լուրջ հարցերի շուրջ՝ քաղաքականությունից, տնտեսությունից և այլն։ Այսքանից հետո Արևմուտքում ուղղակի իրավունք չունեն բարձր ամբիոններից խոսել մշակույթի, քաղաքակրթության, բարձր արժեքների և գաղափարների մասին։ Դա իսկական գրոտեսկ է»։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյան

«Չեմ հիշում՝ ով է ասել, բայց ճիշտ է ասել, որ այդ բոլոր եվրոպացի մշակութային գործիչները Գերգիևի մի ձեռքի չափ չկան։ Դե, իսկ արտիստների նկատմամբ նման վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է։ Ցավոք, ամեն ինչ այսօր քաղաքականացված է, իսկ մշակույթը պետք է դրանից վեր լինի։ Ինչ է, մաեստրո Գերգիևն իր համերգներով արտահայտում է Պուտինի տեսակե՞տը: Ասենք՝ չեղարկել են Գերգիևի, Մացուևի, Նետրեբկոյի համերգները։ Ով է դրանից տուժելու։ Միայն հանդիսատեսը: Նման մակարդակի աստղերն աշխարհում այնքան էլ շատ չեն՝ պետք է երանի տան․․․
Իսկ այն, որ պարալիմպիկ մարզիկներին են արգելել ելույթ ունենա՞լ։ Դա ուղեղի մեջ չի տեղավորվում, խայտառակություն է: Պայքարել հաշմանդամություն ունեցող մարդկանց դեմ, որոնց համար այս Պարալիմպիադան շատ կարևոր իրադարձություն է, հոգու ուժը, հաստատակամությունը, տոկունությունը, ձեռքբերումներն ու հնարավորությունները ցույց տալու հնարավորություն է։ Ի՞նչ հավասար իրավունքների կամ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել։ Դա արդեն տկարամտության սահմանն է։
Թեև զարմանալու բան չկա։ Արևմուտքում միասեռ ամուսնությունները թույլատրելուց, «ծնող թիվ 1 և «ծնող թիվ 2» հասկացությունները մտցնելուց հետո ինչի մասին կարելի է խոսել»։

Դերասան, երգահան ու կատարող Արամ Գյուրջյան

«Սա շատ խորը խնդիր է։ Բանն այն է, որ նրանք, ովքեր այսօր հանուն ժողովրդավարության ճնշում են ռուս գործիչներին, մարզիկներին, լրագրողներին, նման են Ճշմարտության շորեր հագած Ստին, ինչպես Վիսոցկու երգում է։ Նրանք պայքարում են խաղաղության համար, բայց իրենց պահում են բացառապես տեղեկատվական պատերազմի կանոններով՝ որպես հակամարտության կողմ։ Մի բան էլ․․․ Ցանկացած պատերազմը ողբերգություն է, բայց մարդիկ, որոնք նախընտրել են ոչինչ չտեսնել, երբ տեղի էր ունենում ողբերգությունն Օդեսայում, որոնք անտեսել են երեխաների ու քաղաքացիական բնակչության սպանությունները Դոնեցկում ու Լուգանսկում, իսկ այսօր խաղաղասիրական կոչեր են անում, ըստ էության պատերազմող կողմ են։
Որքան էլ նրանք իրենց հանգստացնեն, որ պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունները, քաղաքացիների իրավունքները և բոլոր լավ բաները, իրականում նրանք այդպիսով խաղաղ բնակչության շրջանում զոհերը բաժանում են յուրայինների և օտարների: Պատերազմը պատերազմ է, բայց այս դեպքում պետք է ավելի ազնիվ լինել, ոչ թե թաքնվել բարձր իդեալներով, այլ բացահայտ ասել, որ նրանք կոնկրետ պատերազմող կողմին են աջակցում»։
«Լուսավորյալ» Եվրոպայի և «պատժամիջոցային ֆլեշմոբի» մյուս մասնակիցների նման վերաբերմունքը Ռուսաստանի արվեստի ականավոր գործիչների և նրա մեծ մշակույթի հանդեպ, ընդհանուր առմամբ, մեծ քաղաքականության մանր խաղերն են։ Ռուսական «սև ցուցակում» հայտնված անցյալի և ներկայի քանի՞ մեծ անուններ են նրանք պատրաստ հանել իրենց իրականությունից։ Ի՞նչ կմնա նրանց և ի՞նչ կստանան դրա դիմաց։
Հետաքրքիր կլինի նայել՝ ինչպես է կյանքն առանց Պուշկինի, Չեխովի, Տոլստոյի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի և այլ մեծերի։ Կյանքն Արևմուտքում նոր, «վառ» գույներով կներկվի, ավելի «հոգևոր» ու թարմ, խորը «փիլիսոփայական» ու «մշակութային» իմաստներով լի։
Գերգիևի և նրա գործընկերների գործունեությունը հարձակումներից և արգելքներից դժվար թե տուժի, նրանք ցանկալի հյուրեր են աշխարհի բազմաթիվ երկրներում, ու նրանք աշխատելու ու ելույթ ունենալու տեղ ունեն։ Եվ ընդհանրապես, նվագախմբերն ու բեմահարթակները շատ են, իսկ Գերգիևը՝ մեկը։ Մացուևն էլ։ Եվ բոլոր, բոլորը, բոլոր մեծ ռուսական անունները: Միակ, անկրկնելի և անփոխարինելի ՝ յուրաքանչյուրն իր տեղում։
Լրահոս
0