Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարը Խրամորթում. ՊԲ

© Photo : Facebook / Gegham G. StepanyanԽրամորթ
Խրամորթ - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Խրամորթ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
«Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ էր արձակել, սակայն ռուս խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։
Լրահոս
0